Երկրորդ պայթյունն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան շրջանում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը:
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայում մահապատժի ընդունման հարցին:
Եզդիների ցեղասպանությունից փրկված 12 տարեկան Իմադ Թամոն օրերս կարողացել է գտնել իր մորը, որը երեք տարի առաջ նույնպես փրկվել եւ իր վեց երեխաներից չորսի հետ մեկնել է Կանադա:
Քատարը մերժում է ճգնաժամից դուրս գալու երկխոսության համար այն պայմանները, որոնք շարադված են Մանամայում կայացած հանդիպման արդյունքներով Էմիրությունը բոյկոտած երկրների արտագործնախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ:
Աֆղանստանի մայրաքաղաքում մահապարտը պայթեցրել է իրեն Իրաքի դեսպանատան մոտ:
Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, եւս վեցը տուժել կայծակի հարվածների հետեւանքով, հաղորդել է Odisha Sun Times հրատարակությունը:
Սահմանադրական ասամբլեայի ընտրության օրվա ցույցերի ընթացքում սպանվել են 11 և գրեթե 100 մարդ ձերբակալվել են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականները մի շարք պատժամիջոցներ են պատրաստում Չինաստանի նկատմամբ: Այս մասին Միացյալ Նահանգների վարչակազմի երկու պաշտոնյաներ հայտնել են Politico թերթին, որոնց անունները չեն հայտնում:
ԿԺԴՀ-ին հաջողվել է հաջողությամբ յուրացնել մարտագլխիկով մթնոլորտի խիտ շերտերի հաղթահարման տեխնոլնոգիան, ինչը հանգուցային գործոն է միջմայցամաքային բալիստիկ հրթիռի (ՍԲՀ) ստեղծման համար:
ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում տասներկու կալանավորներ են փախուստի դիմել բանտից: Հուլսի 30-ին այս մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը:
Այս պահին ընդդիմության կողմից կազմակերպվող՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ավելի քան 110 մարդ, հազարավորները տուժել են: Իշխանությունները ձերբակալել են ցույցերի շուրջ 4,9 հազար մասնակիցների, որոնցից գրեթե 1,4 հազարը մինչ օրս մնում է կալանքի տակ։
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ ամերիկյան դիվանագիտական անձնակազմն ունի 1100 աշխատակիցներ ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների: Ամերիկացի դիվանագետների թիվը հասնում է 300-ի:
Russia Today հեռուստաալիքը հայտնել է Սիրիայի Հոմս նահանգում իր հետ համագործակցող լրագրողի զոհվելու մասին։
Ըստ որոշ հաշվարկների՝ մոտ ապագայում իրավաբանների թիվը 10 անգամ կկրճատվի։
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում իրականացվող ձերբակալություններով և ճնշումներով:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին մտադիր է դատի տալ ֆրանսիական Voici ամսագրին իր երեխաներին անօրինականորեն լուսանկարելու և նկարները հրապարակելու համար:
«Տեղին է Հայաստանի մտահոգությունը և խնդիրը Հայաստանի անվտանգության շահերի տեսանկյունից, որովհետև մինչ այժմ, գոնե ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, մեկնաբանվել է՝ որպես թուրքական սպառնալիքը չեզոքացնելու միջոց»։
«Դրական կլինի, եթե մերոնք օգտագործեն բոլոր կետերը և իրենց հնարավորությունները կարողանան ճիշտ ձևով ներկայացնել՝ հասկանալով, թե դրանից ինչպես կարելի է օգուտ քաղել ՀՀ-ում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմում առկա են լուրջ հակասություններ, որոնք հանրայնացվել են վերջին շրջանի քաղաքական զարգացումների հետևանքով, ներառյալ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի ու նախագահ Թրամփի միջև հակասություններն ու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ու նախագահի տեղեկատվական բաժնի ազդեցիկ ղեկավարի միջև տարաձայնույունները:
Ուկրաինայի փոստային կապի «Ուկրփոստ» ազգային օպերատորը աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել:
«Պետք է գտնել պրոբլեմի պատասխանը, սակայն, եթե անգամ պարզենք, որ մենք ենք մեղավորը, միևնույն է, առիթից պետք է օգտվենք, որ, եթե մեր ռազմավարական դաշնակիցը մահաբեր զենք է վաճառում մեր թշնամուն ու դա ներկայացնում՝ որպես ընդամենը բիզնես, ապա մենք էլ կարող ենք մեր երկրի շահերից ելնելով՝ բիզնես անել այլ երկրների ու տնտեսական կառույցների հետ, անգամ չկաշկանդվելով, որ դա ՌԴ-ին դուր չի գա»:
Եվրոպական հանձնաժողովը վիճաբանություններ առաջացրած դատական բարեփոխման պատճառով Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել:
Ուկրաինական CAVOK Air ավիաընկերության Ан-74 բեռնատար ինքնաթիռը Աֆրիկայի Սան-Տոմա կղզիներ թռչելու ժամանակ կործանվել է:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով հերոսաբար վթարային իրավիճակում կարողացել էր բարեհաջող կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար:
Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղակայված «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածի արդյունքում ահաբեկչական կազմակերպության առնվազն 8 զինյալ է ոչնչացվել:
Մոսկվայի շրջանում գտնվող «Պարկ Պատրիոտում» մեկնարկում է «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցույթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անվտանգության նախարար, գեներալ Ջոն Քելիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի կողմից «աճող վտանգի» համար պատասխանատու է անվանել Ռուսաստանին և Չինաստանին:
Չինստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և Փհենյանին կոչ է արել հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
ԱՄՆ հայտնի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ են ախտորոշել, վերադարձել է Արիզոնա նահանգ բուժվելու: