Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հիմնադիր Կլաուս Շվաբի տանը գաղտնալսող սարք են հայտնաբերել

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբի՝ Ժնևում գտնվող տան աշխատասենյակում գաղտնի գաղտնալսող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Շվաբի ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ սարքը հայտնաբերվել է ՀՏՖ-ի գրասենյակից ոչ հեռու գտնվող առանձնատանը անվտանգության պլանային ստուգման ժամանակ։ «Ժուչոկը» հայտնաբերելուց հետո Շվաբը քրեական հայց է ներկայացրել անհայտ անձանց դեմ։

Նախնական տվյալներով՝ գաղտնալսող սարքը կարող էր տեղադրված լինել վերջին երեք տարվա ընթացքում։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ Շվաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ սարքի ծագման վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է։

Bloomberg-ը միջադեպը կապում է ՀՏՖ-ից Շվաբի հեռանալու շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետ։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նախկինում նրա հասցեին հնչել են ֆինանսական խախտումների մեղադրանքներ, սակայն բազմամսյա հետաքննությունից հետո նա արդարացվել է։

Ըստ The Wall Street Journal-ի տվյալների՝ 88-ամյա Շվաբը փորձում է վերադառնալ կազմակերպությունում աշխատանքի։ Պարբերականը գրում է, որ նա ձգտում է ստանալ խորհրդատվական կարգավիճակ, որը թույլ կտար նրան ազդել ՀՏՖ-ի ապագա ղեկավարության ընտրության վրա, ինչպես նաև՝ վերականգնել մուտքը ֆորումի տարածքներ և անձնական պահնորդների ծառայությունը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հիշատակվել էր նաև «կրիպտոթագուհի» անունով հայտնի Ռուժա Իգնատովայի դեպքը, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Հրապարակումներում նշվում էր, որ մինչ նրա անհետանալը ամերիկացի գործակալները հետևել են նրան, սակայն կինը, ենթադրաբար, գիտեր այդ մասին՝ հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրների շնորհիվ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031