Բաժիններ՝

Իրանը պատրաստ է բանակցել Պարսից ծոցի անվտանգության շուրջ

Իրանն ավելի լուրջ բանակցությունների է պատրաստ Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնության շուրջ, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես եկավ Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այդ մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Այժմ ոչ մի երկիր չի կարողանա անտեսել այդ նախագիծը (Պարսից ծոցի անվտանգության վերաբերյալ): Իրանը պատրաստ է ավելի հանգամանալի բանակցություններ վարել այդ հարցի շուրջ»,-ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրվել է կառավարության կայքում:

Ռաբիին նշել է, որ Իրանը պատրաստ է լրջորեն քննարկել այդ հարցը: Նրա խոսքով՝ Իրանի նախագահի առաջարկությունը Պարսից ծոցի անվտանգության գծով ԱՄՆ-ի կողմից ստեղծվող կոալիցիայից տարբերում է նրանով, որ Թեհրանն անվտանգությունն ապահովելու խնդրում հենվում է այդ տարածաշրջանի երկրների վրա: Իր հերթին Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ գերատեսչությունը մտադիր է շուտով հրապարակել այդ նախաձեռնության մանրամասները:

Ռուհանին Իրանի հարակից ջրատարածքում անվտանգության ապահովման իր կոալիցիան ստեղծելու ԱՄՆ-ի փորձերի ֆոնին փաստորեն առաջարկել է այլընտրանքային տարբերակ՝ ստեղծել տարածաշրջանային կոալիցիա՝ «Հույսի կոալիցիա» անվանումով՝ հանդես գալով այս ջրային երթուղու երկայնքով անվտանգության «Հորմուզյան խաղաղ նախաձեռնությամբ» (Պարսից եւ Օմանի ծոցերը միացնող Հորմուզի նեղուցի անվանմամբ):

Ինչպես հայտնել է Իրանի նախագահը, կոալիցիան գործելու է փոխադարձ հարգանքի, հավասարության, երկխոսության, տարածքային ամբողջականության հարգման, բոլոր հակասությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ «չհարձակվելու եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքի հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս