Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին հրթիռային հարվածի պահը հայտնվել է տեսանյութում

CBS հեռուստաալիքը հրապարակել է Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերության գործարանների վրա կենտրոնացված հարվածի տեսանյութը:

Տեսահսկման խցիկներով նկարահանված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են արկերն ընկնում նավթամբարները, տեղի են ունենում պայթյուններ, իսկ այնուհետեւ գործարանի տարածքում սկսվում են հրդեհներ։

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերության մի քանի գործարաններ սեպտեմբերի 14-ին ենթարկվեցին անօդաչուների գրոհին, ինչից հետո թագավորությունը հարկադրված էր նավթի արտադրությունը կրճատել ավելի քան կիսով չափ:

Չնայած այն բանին, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի հուսի ապստամբները, որոնց դեմ կռվում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, էր Ռիադը եւ Վաշինգտոնը պատահածի մեջ մեղադրել են Թեհրանին: Թրամփը ցուցում է տվել էականորեն խստացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30