Ցանցում կադրեր են հայտնվել Աֆղանստանի Հերաթ քաղաքում օգոստոսի 1-ին ահաբեկիչների գրոհին ենթարկված շիաների մզկիթից:
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին փոխարինող է գտել Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնից հեռացված Էնթոնի Սկարամուչիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործողություններն ընդդիմության դեմ եւ պահանջում է ազատել նրա առաջնորդներին՝ Լեոպոլդո Լոպեսին եւ Անտոնիո Լեդեսմային։
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) անհայտ անձը օգոստոսի 1-ին կրակ է բացել Չինաստանի հյուպատոսության շենքի վրա, ինչից հետո ինքնասպան է եղել:
ԱՄՆ-ի Սենատը հայտարարել է, որ Քրիստոֆեր Ռեյին հաստատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում:
Ամերիկյան վարչակազմը պահպանում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը, չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմանը, բայց ակնկալում է ՌԴ կառավարության հանդիպական կառուցողական քայլերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Եվրամիության բնակչությունն անցյալ տարի ավելացել է 1,5 միլիոնով՝ հասնելով 511,8-ի: Այդ մասին ասված է Եվրոստատի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 31-ին:
Հնդկաստանում բժիշկները նորածին մանկիկի փորում հայտնաբերել են նրա երկվորյակ եղբոր թերզարգացած սաղմը:
Facebook սոցիալական ցանցի ծրագրավորողները հարկադրված են եղել արհեստական ինտելեկտի բազայում անջատելու չաթ-բոթերն այն բանից հետո, երբ նրանք ստեղծել են հաղորդակցվելու սեփական լեզուն:
Անհայտ ցանցահեններին հաջողվել է ԱՄՆ-ի HBO ալիքի համակարգչային համակարգից հափշտակել «Գահերի խաղը» հեռուստատեսային ասքի առաջիկա սերիաներին վերաբերող տեղեկատվությունը:
Դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալյան, հուլիսի 31-ին հայտարարել են, որ մտադիր են 2,25 միլիոն դոլար տրամադրել Լիբանանում ապրող սիրիացի փախստականների երեք հազար երեխաների համար յոթ դպոցների զարգացման նպատակով:
Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցը (Մասաչուսեթսի նահանգ) հուլիսի 31-ին ներողություն է հայտնել այն բանի համար, որ Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչիին սխալմամբ ներառել է իր մահացած շրջանավարտների ցուցակում:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրան մերձակա շրջապատը Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Դևալ Պատրիկին առաջ են մղում 2020 թվականին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածուի:
Սլովենիայի պետական վիճակագրական բյուրոն հուլիսի 31-ին տվյալներ է հրապարակել անցյալ տարվա համեմատությամբ երկրում ավելի քան 15 տոկոսով զբոսաշրջիկների հոսքի ավելացման մասին: Ինչպես AP գործակալությանը պարզաբանել են գերատեսչությունում, դա ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հետ, որի տիկինը՝ Մելանյա Թրամփը, ծնվել է Սլովենիայում:
Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին անվտանգության պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը շատերին է այսօր ծանոթ։ Սակայն շատերն են պնդում, որ ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնում է ոչ այնքան ԱՄՆ-Մեքսիկա, որքան ԱՄՆ-Կանադա սահմանը։
«Պարզ է, որ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ պայմանավորվում է նրանով, թե որքանով է ռուսական տնտեսությունը կայուն, ինչպես կարձագանքի ճգնաժամին։ Այսինքն՝ ճգնաժամը Ռուսաստանում արտացոլվելու է նաև Հայաստանում»։
Ճապոնիայի բնակիչը, որն ապրում է Յամանասիի պրեֆեկտուրայի Ֆուեֆուկի քաղաքում, կարողացել է արջից աշտպանվել կարատեի շնորհիվ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա այցելելու հնարավորությունն ուսումնասիրվում է դիվանագիտական խողովակներով:
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի ծրագրում ստանալ այլ երկրների քաղաքացիություն:
Ութամյա ամերիկուհի դպրոցականն ընտանիքի հետ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը: Այս մասին հայտնել է Inside Edition-ը:
GTA ավազակախմբի հինգ մասնակիցներ զինաթափել են պահակախմբին եւ կրակ բացել Մոսկվայի մարզային դատարանում: Հինգ ավազակներից երեքը ոչնչացված են, երկուսը՝ զինաթափված ու կալանավորված:
«Մեր դիվանագիտության առաջ բարդ խնդիրներ են կանգնած՝ պետք է կարողանալ շատ ճկուն լինել ստեղծված իրադրությունում՝ քիչ արյունով դուրս գալու համար, որովհետև Հայաստանը որդեգրել է (ճիշտ է որդեգրել), որ լինելով Ռուսաստանի դաշնակիցը՝ զարգացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»:
Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հաքան Աբասին ձայների մեծամասնությամբ ընտրվել է այս երկրի կառավարության նոր ղեկավար:
Թուրքական Ինջիլիքի ռազմաբազայից հուլիսի 31-ի դրությամբ վերջնականապես հանվել է Գերմանական ռազմատեխնիկան:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում է, որ Թուրքիայի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է հաշվի առնի երկկողմ հարաբերությունների լայն սպեկտրը, այժմ Անկարայի հետ փոխգործակցությունը համապատասխանում է Եվրամիության շահերին:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերջին օրերին հսկողության տակ են վերցրել Սիրիայի Ռաքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պատվարի հանգուցային շրջանները:
РИА Новости-ի հետ զրույցում փաստաբան Սոֆյա Ռուբասսկայան տեղեկացրել է, որ Մոսկովյան շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ. Նա հայտնել է, որ հրաձգության հետևանքով տուժել են դատարանի աշխատակիցներ. ինքը լսել է մոտ 20 կրակոց:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով խախտել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները, եւ Թեհրանն այդ գործողությունները գանգատարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻՊ) հուլիսի 30-ին Ռաքքայում նկարահանված 30 րոպե տևողությամբ տեսանյութ է հրապարակել:
Այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրիմփի վարչակազմը պաշտպանում է այն հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։