
PetroChina-ն նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել երկրի հյուսիս-արևմուտքում

PetroChina չինական էներգահսկան՝ նավթի-գազի CNPC ազգային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել երկրի հյուսիս-արեւմուտքի Օրդոսի ավազանում, որի պաշարները գնահատվում են 1 միլիարդ տոննա: Այդ մասին ասված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հանքավայրը հայտնաբերվել է Գանսուի նահանգի Ցինյան քաղաքային օկրուգի Ցինչեն գավառում: Նավթի ապացուցված պաշարների ծավալը հասնում է 358 մլն տոննայի, իսկ ենթադրվող պաշարները գնահատվում են 693 մլն տոննա:
Սպասվում է, որ այս տարի հանքավայրում կարդյունահանվի մոտավորապես 640 հազար տոննա նավթ, իսկ մոտ ապագայում արդյունահանման տարեկան ծավալը կհասնի 3 մլն տոննայի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: