Այց Առաջին Քրիստոնյա Երկիր / Օր երկրորդ:Այց Առաջին Քրիստոնյա Երկիր / Օր երկրորդ:
Ընդհանուր այս ուղղվածության մեջ հայկական դիտակետը իր տեսադաշտում սուր կերպով պետք է նկատի ԵՄ-Անկարա լարված հարաբերությունները եւ ԵՄ- Երեւան նոր ձեւաչափով համաձայնագիր կնքելու ուղղութեամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։
«Տեղի ունեցածը, իհարկե, շատ լուրջ մարտահրավեր է ԵՄ-ի համար և ստիպելու է որոշ չափով սրբագրել այն քաղաքականությունը, որն իրականացնում է ԵՄ-ն տարբեր ուղղություններով՝ սոցիալական քաղաքականության, միգրացիոն, Հարևանության և Ընդլայնման քաղաքականությունների ոլորտում»:
Հռոմի պապ նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցը պատմականորեն շատ կարևոր է: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի Ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից Հռոմի Պապը նվեր ստացավ Նոյան Տապանի մանրակերտ:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում ուղերձ է հղել հայ ժողովրդին:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հարցերում գրեթե նույն դիրքորոշումն ունեն
«Ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության, ԼՂ ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում»:
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են հունիսի 25-ին Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ պատարագին: Բրիտանական Daily mail-ը գրում է, որ Հայաստանի Գյումրի քաղաքը երկար տարիներ եղել է քրիստոնեության բնօրրան: «Ֆրանցիսկոս Պապը՝ որպես Հայաստան իր եռօրյա այցի մի մաս, այցելեց Գյումրի՝ նրանց հավատքին իր հարգանքի տուրքը մատուցելու»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը 301թ. ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն:
«Մենք կրկին թուրքական կողմին տեղեկացրինք այցելություն իրականացնելու մեր ցանկության մասին: Մեզ համար ցանկալի այցելության իրականացման համար դիվանագիտական ճանապարհով բանակցությունները շարունակվում են»,- հայտնել է Չեբլին:
Նշվում է, որ ուժգին երկրաշարժի դեպքում Մարմարա ծովի ալիքների բարձրությունը կարող է հասնել 7-8 մետրի, ինչի արդյունքում ափամերձ բնակավայրերն ու կղզիները խիստ կտուժեն:
«Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք» այնպիսի ողբերգություններին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունն է». այս խորագրով է լուրը հրապարակել հեղինակավոր Reuters-ը: «Թախծոտ Ֆրանցիսկոս Պապը «ցավը սրտում» հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին կոտորված 1.5 միլիոն հայերի հիշատակին, մի իրողություն, որը նա որակում է որպես Ցեղասպանություն` ռիսկի տակ ունենալով Թուրքիայի զայրույթը»,- գրել է լրատվամիջոցը: Այն նշել է, որ թեպետ նախօրեին Պապը կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը, սակայն մինչև հիմա պաշտոնական Անկարան որևէ արձագա նք չի տվել:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես շատ լավ ձևակերպումներ ուներ իր խոսքում այս իմաստով, այսինքն՝ խաղաղութայն և հաշտեցման: Նա նույնպես օգտագործեց ներողամտություն բառը այն իմաստով, որով հենց պապն էր օգտագործել՝ խոսելով հայ ազգի հիշողության մասին: Խոսքը ապագան կառուցելու մասին է, որը հաշտեցման ապագա է, փոխադարձ խաղաղության և ներդաշնակության: Դա է նպատակը: Իսկ եթե թյուր մեկնաբանություն է արվում, արդեն պապից կամ ինձնից կախված չէ»:
«Իր համար մեծ ուրախություն է իրական հայկական մշակույթի, հայկական պատմության սկզբնաղբյուրի հետ շփվել այստեղ: Ըստ իս՝ նրա համար դա ցնծություն է, բայց այն հիմնվում է նաև գիտելիքի ու բարեկամության երկար նախապատմության վրա»:
Աֆղանական ուժայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 43 զինյալի: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին ասվում է Աֆղանստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Վերջին հաշվով, կարգավորումը կախված է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի` զիջումների գնալու որոշումից, և Ղարաբաղի շուրջ ռուս-ամերիկյան համագործակցության ոչ մի ծավալ չի կարող ստիպել Բաքվին և Երևանին՝ գնալ կոմպրոմիսի, եթե նրանք դա չեն ցանկանում»,- նկատեց Պոլ Ստրոնսկին:
Ավելի քան 1 մլն մարդ միացել է հայցապահանջին, ըստ որի, պետք է վերանայվեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին: Հայցապահանջը տեղադրված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում: Այն արդեն ստորագրել է ավելի քան 1 մլն մարդ, բայց հայցապահանջի քննարկման համար պահանջվում է 100 հազար ստորագրություն:
Նախիջեւանի ինքնավար հանրապետության ծանր հանցագործությունների գծով ռազմական դատարանը ինքնավարության ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ասքերովին դատապարտել է 14 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ինձ ասել է, որ Եվրամիությունը չի ընդունի Թուրքիային, որովհետև այն մուսուլմանական է: Մենք դա գիտենք, բայց մենք նույնպես մարդ ենք: Եվ այդ ինչպե՞ս մեզ ընդունեցին ՆԱՏՕ: Նա պատասխանել է, որ երևի թե սխալվել են»,- ասել է Էրդողանը:
Օլանդն ասել է, որ Brexit-ն, իհարկե, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի տեղի համար հետևանքներ չի ունենա: Նա նաև հայտարարել է, որ խորապես ցավակցում է բրիտանական հանրաքվեի համար, թեպետ և հարգում է այդ որոշումը ժողովրդավարության պայմաններում, և նորից կոչ է արել ստեղծված իրավիճակից հետևություններ անել:
«Հայոց ցեղասպանության մասին ուղղակի և անվախ խոսելով` այս անգամ արդեն հայկական հողի վրա, այնուհետև ուխտագնացություն կատարելով սուրբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Պապը ուժեղացնում է քրստոնեական համերաշխությունը Հայաստանի հետ, ինչպես նաև խիզախ դիրքորոշում է որդեգրում` հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:
Ուկրաինացի սահմանապահները Խարկովի օդանավակայանում ձերբակալել են Թուրքիայից ժամանած Տաջիկստանի երկու քաղաքացիների, ովքեր ներգրավված են «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության մեջ և պատրաստվում էին իսլամական հեղափոխություն իրականացնել Տաջիկստանում:
Կարագանդայի մարզի ղեկավար Նումուխաբեթ Աբդիբեկովը ազատել է աշխատանքից մի շարք պաշտոնյաների ՝ Շեթական թաղամասում սիբիրյան խոցի բռնկման պատճառով:
Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել, անհրաժեշտ է կարծքիների փոխանակում արդի խնդիրների վերաբերյալ:
«Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ազդեցություն թողնել ԵՄի բյուջեի վրա, հետևաբար անհրաժեշտություն կա վերանայել Բրիտանիայի ու ԵՄի հարաբերությունների մոդելը:
Այց Առաջին Քրիստոնյա Երկիր / Օր առաջին:
Երեկ սկսվեց Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այցն իսկապես կարևոր, աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է, որը ոչ միայն առաջիկա մի քանի օրերին Հայաստանը կդարձնի համաշխարհային ուշադրության ու քննարկումների առարկա, այլև մեծ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի, հայ ժողովրդի վերաբերյալ ընկալումների վրա:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան կատարած այցի առաջին օրը հասցրել է թվիթերյան իր էջում գրառում կատարել:
«Մեծ Բրիտանիան միշտ եղել է խանգարող Եվրամիության մյուս երկրներին առավել խորը ինտեգրման հասնելու համար: Ինքը չի միացել շենգեն գոտուն, միասնական արժույթին: Իմ կարծիքով, առանց Մեծ Բրիտանիայի Եվրոպական Միությունն ավելի մեծ հնարավորություն ունի խորացնելու ինտեգրացիայի մակարդակը, քան նրա հետ միասին: Եվրամիության քառյակի հայտարարությունն էլ խոսում է այն մասին, որ ԵՄ-ն կողմ է, որպեսզի որքան հնարավոր է շուտ սկսվի դուրս գալու գործընթացը: Եվրամիությունը պատմական կառույց է, որը պետք է շարունակի գործել, աշխատել, հասն ել իր նպատակներին»,- ասաց Արթուր Ղազինյանն` ընդծելով, որ, թերևս, Եվրամիության մնացած 27 պետություններն ունեցել են իրենց մտքում այս վատ սցենարը: