Ադրբեջանում զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի արդյունքում 6 մարդ վիրավորվել է
Վեց մարդ է վիրավորվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի արդյունքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունում։
«Վեց մարդ թեթև բեկորային ﬖասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են Սիյազանի աշխտորոշիչ կենտրոն»,- ասել են նախարարությունում՝ չհստակեցնելով, թե վիրավորները զինվորական են, թե քաղաքացիական անձինք։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի արդյունքում դես ու դեն թռած արկերը կպել են մոտ գտնվող տներին։
«Արկերի կպնելու արդյունքում Խըզըի շրջանի Գիլյազի ավանի ﬕ քանի բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։ Հրշեջների բրիգադները պայքարում են կրակի դեմ»,- հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով շրջանի իշխանություններին։
Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում հրդեհի արդյունքում պայթյուն է որոտացել։ Հայտարարվել է պատահարի վայրին մոտ գտնվող Գիլյազի, Սլատչայ և այլ բնակավայրերիբնակիչների տարհանում։ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը ամբողջապես սահմանափակել է տրանսպորտի երթևեկությունը պայթյունի շրջանում։ Արգելափակվել է դեպի ադրբեջանա-ռուսական սահման տանող ճանապարհի ﬕ մասը։ Շտապօգնության ﬔքենաները չեն կարողանում մոտենալ դեպքի վայրին հրդեհի պատճառով։
Նշված պատահարը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ոչ ﬕայն զորամասերը, այլ նույնիսկ զինամթերքի պահեստները տեղակայում է բնակավայրերում և դրանց մոտ։