Բաժիններ՝

Powerball վիճակախաղի 758 մլն դոլարի ջեքփոթը շահած կինն ազատվել է աշխատանքից

Ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթողը, որը շահել է 758,7 միլիոն դոլարի ջեքփոթը, Մասաչուսեթսի նահանգի հիվանդանոցի 53-ամա աշախատակցուհի Մեվիս Վոնզիկն է: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը:

Կինը խոստովանել է, թե միշտ էլ վիճակախաղի շահումը երազանք է համարել, որին վիճակված չէ իրականանալու: Նա նաև պատմել է, որ արդեն զանգահարել է աշխատավայր և նախազգուշացրել, որ իրեն կարող են չսպասել այնտեղ: Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներում նշվում է, որ Վոնզիկի շահումը դարձել է ամենամեծ վիճակախաղային մրցանակը, որն ԱՄՆ-ում երբևէ շահել է մեկ մարդ:

Ջեքփոթն ստանալու համար գնված վիճակախաղի տոմսի համարը պետք է համընկնի 1-ից մինչև 69 համարներից բոլոր հինգ շահածների հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վոնզիկը կարողացել ՝ գուշակել բոլոր թվերի ճիշտ համակցությունը: Powerball վիճակախաղում հաղթած ցանկացած մարդ հնարավորություն ունի ընտրելու 29 տարա ընթացքում ամենամյա վճարումները կամ միանգամից կանխիկ վերցնելու ամբողջ գումարը, որը կկազմի 443,3 միլիոն դոլար՝ հարկերի հաշվառմամբ: Վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ Վոնզիկն ընտրել է երկրորդ տարբերակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս