Այսօր Հայաստանում իր ելույթում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառը:
«Ֆրանցիսկոս Պապն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կրկին նկարագրել է որպես Ցեղասպանություն: Նա նման հայտարարությո ւն էր արել նաև նախորդ տարի, ինչն առաջացրել էր թուրքական կողմի զայրույթը»,- ՀՀ Նախագահի նստավայրում Պապի ելույթից անմիջապես հետո գրեց բրիտանական BBC-ն:
«Ես կարծում եմ, որ Եվրոպայի այժմյան մոդելը արդեն անցյալում է: Չեմ կարող այժմ մի այլ բան պատկերացնել, քան այդ մոդելի հիմնական փոփոխությունը: Նույնիսկ եթե Շվեյցարիայի համար դժվար էր ակնկալել Բրիտանիայի այս քայլը, քանի որ դա իրավական մի շարք հարցերի հետ է կապված, կարծում եմ` հենց շվեյցարական մոդելն է, որ պետք է լինի շահաբեր, եւ ժամանակը հենց Շվեյցարիայի օգտին պետք է աշխատի»:
Իսրայելցի զինվորականները կրակ են արձակել պաղեցտինցի կնոջ ուղղությամբ, ով մեքենա վարելիս բախվել է մեկ այլ մեքենայի Հորդանան գետի արևմտյան ափին և վիրավորվել երկու իսրայելցու:
Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը նախագահի նստավայրում ունեցած ելույթի ժամանակ 1915 թվական հայ ժողովրդի նկատմամբ կատարվածը որակեց որպես «ցեղասպանություն»: Այդ արտահայտությունը բուռն ընդունվեց մեդիա կենտրոնում հավաքված օտարազգի լրագրողների կողմից, որոնք ծափահարեցին ու ողջունեցին Պապի ելույթը:
ՀՀ Նախագահի նստավայրում սկսվել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ընդունելությունը, որտեղ նախատեսված է հանդիպում ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը և Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում առանձնազրույց են ունեցել:
Հայ ժողովուրդը ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաև ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու:
Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա։
Թուրք հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանական պատվիրակության այցը չեղյալ հայտարարելու հետ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա ողջույնի արարողություն: Նախատեսված է առանձնազրույց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Հայաստանի ղեկավարը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:
Անգլերենը կմնա ԵՄ պաշտոնական լեզուն՝ չնայած միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, լրագրողներին հայտնել է ԵՄ-ում աղբյուրը:
Հնդկաստանն ու Պակիստանը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): Երկրների ղեկավարները դրանց մասնակիցների հետ ստորագրել են համապատասխան հուշագիր, գրում է RIA Novosti-ն:
ԱՄՆ իշխանությունները կնախընտրեին, որ Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի այլ արդյունքներ լինեին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Ռուսաստանի ղեկավարն այն կարծիքին է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի այն խոսքերը, թե ԵՄ-ից երկրի դուրս գալուց «Պուտինը երջանիկ կլինի», Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի վրա ազդելու ոչ կոռեկտ փորձ է:
«Հիշատակել, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, հիշատակել որ հավատքի համար այս ազգը մեծագույն զրկանքներ է կրել, բայց հավատը պահել է, այն էլ այսպիսի բարդ տարածաշրջանում՝ սա վերին աստիճանի կարևոր է այսպիսի քաղաքական իրավիճակում հայտնված Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ եթե չլիներ Հռոմի Պապի ելույթը և ցեղասպանության դատապարտումը նրա կողմից, թերևս Գերմանիայում կամ որևէ այլ երկրում այդ խնդրի բարձրաձայնումը կամ ճանաչումը այդքան հեշտ չհաջողվեր»:
Ռուսաստանին անհանգստացնում է շուկաներում լարվածությունն ու նավթի գների անկումը, որը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու որոշման հետևանք է, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ քվեարկելու է Հիլարի Քլինթոնի օգտին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, որը տեղի են ունենալու նոյեմբերին, հայտնում է BBC-ն:
«Գերմանիան հատուկ հետաքրքրություն ունի եւ առանձնակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ եվրոպական միասնությունը կայանա: Դրա համար էլ ես Դոնալդ Տուսկին, Ֆրանսուա Օլանդին եւ Մատեո Ռենցիին բանակցելու եմ հրավիրել Բեռլին»,-ասել է Մերկելը:
TAP-ի շրջանակում Հունաստանում կներդրվի 2.3 միլիարդ եվրո: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է SOCAR Energy Greece (Հունաստանում ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերություն) ընկերության ղեկավար Անար Մամեդովը:
Յուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմութեան վկայի, նրա հոգեկանութեան լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում:
Շոտլանդիայի կառավարությունը կսկսի օրենսդրական բազայի շուրջ նախապատրաստական աշխատանքները, որը թույլ կտա անցկացնել շրջանի անկախության մասին հանրաքվե, հայտնում է RIA Novosti-ն:
Հռոմի պապը ժամանեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապը մտավ Մայր տաճար, համբուրեց այնտեղ դրված Խաչն ու Ավետարանը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ բարձացավ Սուրբ խորան:
Եվրամիության առաջնորդները համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին որքան հնարավոր է արագ սկսել ԵՄ-ից դուրս գալու որոշման իրականացումը, որը հավանության էր արժանացել հանրաքվեում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին՝ Մայր տաճարում հրաշափառի բարիգալստյան արարողության ընթացքում
«ԵՄ-ն պետք է դասեր քաղի Բրիտանիայում տեղի ունեցած քվեարկության արդյունքներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն՝ գնահատելով բրիտանացիների՝ Եվրոպական միությունը լքելու որոշումը հանրաքվեի միջոցով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Էջմիածին է ուղևորվել անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռում նախատեսված է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.), որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Մեծ Բրիտանիայում երեկ կայացած հանրաքվեում երկրի՝ Եվրամիության կազմում մնալու կողմնակիցները, որոնք կազմում են ընտրողների 48 տոկոսը, չեն դադարում պայքարել ու կոչ են անում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել, գրում է Independent-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Երևան: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: