Բաժիններ՝

Դե Միստուրան ժամանել է Թեհրան և հանդիպումներ է անցկացնում Սիրիայի խնդրի շուրջ

Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ժամանել է Թեհրան՝ Սիրիայի հարցի շուրջ հանդիպումներ անցկացնելու Իրանի պաշտոնատարների հետ: Այդ մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Նրա տվյալներով՝ դե Միստուրան ներկայում բանակցում է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ՝ քննարկելով սիրիական թեմայով վերջին իրադարձությունները եւ Աստանայի բանակցությունները:

Օգոստոսի 28-ին ավելի ուշ նա հանդիպում կունենա Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Աստանայի գործընթացին մասնակցող իրանական թիմի հետ: Սիրիայի շուրջ Աստանայի բանակցությունների վեցերորդ փուլը պլանավորված է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031