Թուրքիան պարտվեց Գերմանիային «դյոների պատերազմում»

Թուրքիան հրաժարվել է Եվրամիությանը (ԵՄ) ներկայացրած այն դիմումից, որով ցանկանում էր «դյոները» (մսային ուտեստ) պաշտոնապես ճանաչել որպես թուրքական ավանդական ուտեստ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դյոներ (թուրքերեն՝ döner) — թուրքական խոհանոցի հայտնի մսային ուտեստ է, որը պատրաստվում է հիմնականում տավարի կամ հորթի (երբեմն նաև հավի կամ ոչխարի) մսից։ Միսը շերտերով դասավորվում է ուղղահայաց երկաթյա շամփուրի վրա և դանդաղ պտտվելով կրակի մոտ:

Դիմումը, որը ներկայացվել էր շուրջ 3.5 տարի առաջ Ստամբուլում հիմնված «Դյոների միջազղգային ֆեդերացիայի» (UDOFED) կողմից, նախատեսում էր, որ ԵՄ տարածքում «դյոները» պետք է պատրաստվի միայն Թուրքիայի սահմանած չափորոշիչներով։

Սեփական դիմում-պահանջից Թուրքիայի հրաժարվելը գերմանական մամուլը ներկայացնում է որպես Գերմանիայում լայն տարածում գտած և տարբեր ձևերով պատրաստվող «դյոների» հաղթանակ ավելի քան 3 տարի տևած «դյոների պատերազմում»։

Թեմային անդրադարձել է նաև գերմանական «Bild» պարբերականը, որը գրել է․ «Թուրքիան հրաժարվեց դյոների պատերազմից։ Հիմա ոչ ոք չի կարող պարտադրել, թե ինչպես պատրաստել դյոները»։ Նման ձևակերպմամբ հանդես է եկել նաև «Die Welt»-ը՝ ընդգծելով, որ թուրքական կողմի հետքայլը «դյոների բազմազանության հաղթանակն» է։

Տեսանյութեր

Լրահոս