Բաժիններ՝

Մեքսիկան վերահաստատել է, որ չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պարսպի կառուցման համար

Մեքսիկայի կառավարությունը չի պատրաստվում ֆինանսավորել ԱՄՆ-ի սահմանին պարսպի կառուցումը, ինչպես առաջարկում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Օգոստոսի 27-ին համապատասխան հայտարարությունը զետեղված է երկրի արտգործնախարարության կայքում։

«Ինչպես միշտ ընդգծել է Մեքսիկայի կառավարությունը, մեր երկիրը ոչ մի դեպքում չի վճարի ԱՄՆ-ի տարածքում Մեքսիկայի սահմանի երկայնքով պարսպի կամ այլ ֆիզիկական արգելքի կառուցման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 27-ին ավելի վաղ Թրամփը Մեքսիկան համարել է «հանցավորության ամենաբարձր մակարդակով» երկրներից մեկը եւ վերստին հիշեցրել է պարսպի կառուցման անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031