
Կանադայի վարչապետին քանդակել են կարագից

Տորոնտոյում Կանադական ազգային ցուցահանդեսում ցուցադրել են երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի քանդակը, որը պատրաստվել է կարագից: Այդ մասին հայտնել է CBC News հրատարակությունը:
Հեղինակները Թրյուդոյին պատկերել են ձեռքերին՝ պանդայի ձագերով: Կերպարը հիմնված է քաղաքական գործչի լուսանկարի վրա, որն արվել է կենդանաբանական այգի կատարած այցելության ժամանակ: Անցյալ տարվա մարտին վարչապետը լուսանկարվել է Ցզյա Յուեյուե և Ցզյա Պանպան երկվորյակ պանդաների հետ, որոնք ծնվել են Տորոնտոյում 2015 թվականի հոկտեմբերին:
Ամենամյա Կանադական ազգային ցուցահանդեսը Տորոնտոյում անցկացվում է 1879 թվականից: Դրանում ցուցադրում են գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի նվաճումները: Ամեն տարի միջոցառում է այցելում շուրջ մեկուկես միլիոն մարդ: