Թուրքիայի ՆԳ նախարարն ու Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ ռшզմավարական հարաբերությունները

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան պաշտոնական այցով մենկել է Վրաստան։ Այցի շրջանակներում Յերլիքայան հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեի հետ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է Թուրքիայի և Վրաստանի տարածաշրջանում տիրող խաղաղության գործընթացին նպաստելու կարևորությունը։ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ներքին գործերի նախարարին Վրաստան կատարած այցի համար և նշել, որ նման բարձր մակարդակի այցերը նպաստում են երկրների միջև ռազմավարական հետագա զարգացմանը։

Իսկ Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է տարբեր ուղղություններով առկա սերտ գործընկերային հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930