
«Բարսելոնա»-ի լեգենդը ավարտում է կարիերան

«Ինտեր Մայամիի» 37-ամյա պաշտպանական կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ 2025 թվականի մրցաշրջանից հետո կավարտի ակտիվ ֆուտբոլային կարիերան։ Իսպանացի կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը։
«Շնորհակալություն բոլորին և ֆուտբոլին։ Դուք միշտ կլինեք այս գեղեցիկ պատմության մի մասը»,- գրել է Բուսկետսը սոցիալական ցանցերում։
Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում խաղացել է իր կարիերայի մեկնարկից՝ 2008 թվականից մինչև 2023 թվականի ամառը։ «Կապտանռնագույնների» կազմում 15 մրցաշրջան անցկացնելուց հետո նա պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ։
Բուսկետսը Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 143 խաղ, խփել է երկու գոլ և կատարել ինը գոլային փոխանցում՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։