Նոյեմբերի 28-ին Պրագայում կայանալիք հանդիպմանը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են ի թիվս այլ հարցերի քննարկել երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը:
«Դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Ֆրանսիայի առեւտրականներին եւ պետական բյուջեին: Ցույցերի սկսվելուց մեկ տարի անց իշխանություններն այն գնահատում են 2,5 մլրդ եվրո:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov-ի եթերում, հայտարարել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունեն. երկուսին էլ կասկածում են, թե նրանք «ռուսական գործակալներ» են։
Ֆրանսիայի հարավ – արեւելքում ձյան տեղումների հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տնատիրություն:
Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամադ Սաֆադին: Այդ մասին հայտնել է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ Ուկրաինայի օգնությունը հաջորդ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին հաղթելու համար:
Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն նոյեմբերի 14-ին սկսել է Աստվածներին ընծաների մեծ մատուցման բազմաժամյա արարողությունը, որը վերջինը կդառնա ծեսերի հերթագայության մեջ, որոնք կապված են նրա գահ բարձրանալու հետ:
Սպասվում է, որ Վենետիկի շրջանում ծովի մակարդակը կհասնի նոր բարձրակետի՝ 125 սանտիմետրի, ինչը կրկին կբերի քաղաքի մասնակի հեղեղման:
Սենատոր Ժանին Անիեսը, որը Բոլիվիայի ժամանակավոր նախագահն է դարձել Էվո Մորալեսի պաշտոնաթողությունից հետո, ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորմանը: Այդ մասին հայտնել է Los Tiempos-ը:
Սլովակիայի կառավարությունը որոշել է նոյեմբերի 15-ը պետական սուգ հայտարարել հանրապետությունում՝ չորեքշաբթի օրը երկրի արեւմուտքի Նիտրա քաղաքի մերձակայքում բեռնատարի հետ ավտոբուսի բախումից մեծ թվով զոհերի կապակցությամբ:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին առնվազեն 47 մարդ է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից:
Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան բողոքողներն աղեղներից նետեր են արձակել ոստիկանների վրա եւ ծաղկամաններ նետել:
Առետրի հարցերի շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները բարձրացված մաքսերի փոխադարձ չեղարկման խորացված քննարկում են վարում:
Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս-Սաբահը նոյեմբերի 14-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել պետության ղեկավար Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին:
Հնդկաստանի Դելիի դաշնային տարածքի իշխանությունները նոյեմբերի 14-ին փակել են բոլոր դպրոցներն օդի որակի վատթարանալու պատճառով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, դաշինքը ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում երկրի դեսպանություն, դրա տարածքից հեռացել են «խաղաղ ճանապարհով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով։
Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը:
Նախօրեին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Ավելի կոնկրետ՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
Վաշնգտոնի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների գանգատը, որոնք փորձել են վիճարկել ստորադաս դատական ատյանի վճիռը, որը Կոնգրեսին թույլ է տալիս ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին ծանոթանալու հնարավորություն: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր Սենատորը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ էբոլա տենդի պատվաստանյութը համարել է որակի, անվտանգության եւ արդյունավետության բարձր չափորոշիչներին համապատասխան: Այդ քայլը կոչված է արագացնելու նրա լիցենզավորումն ու կիրառումը այն երկրներում, որոնց վրա կախված էր վիրուսի տարածման սպառնալիքը:
Վենետիկում շարունակվում են 1966 թվականից ի վեր խոշորագույն հեղեղումները. իշխանությունները հայտնում են, որ տարերային աղետի պատճառով զոհվել է երկու մարդ:
Իսպանիայի ազգային ոստիկանությունն առայժմ չի կարող հայտնաբերել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար (2004 – 2008) Ուգո Կարվախալին, որին պետք է հանձնեն ԱՄՆ-ին:
Չինական EHANG ընկերությունը մտադիր է գործարկել աշխարհում առաջին կոմերցիոն աէրոտաքսի ծառայությունն արդեն այս տարի: Դա տեղի կունենա Գուանչժոուում՝ 15 միլիոն բնակչություն ունեցող հսկայական մեգապոլիսում: Առաջին փուլում այս ստարտափի հաճախորդներ կդառնան զբոսաշրջային ընկերությունները, բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև տրանսպորտային ընկերությունները:
Վաշինգտոնում հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ պլանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: