Դատելով հաղորդագրության հակիրճ ոճից, դա նախապես չծրագրված այց է: Այսինքն՝ ըստ ամենայնի, Սանկտ Պետերբուրգում Պուտինի մասնակցությամբ խոսվել է ինչ-որ քայլերի մասին, որոնց իրականացումն առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության հնարավոր չէ: Ուշագրավ է, որ հենց երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը դեմ է ռուսական խաղաղապահների մուտքին:
«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել են բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը»։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական ազգայնական «Իդեալիստների օջախներ» (Ülkü ocakları) կազմակերպության դեմ: Այս մասին Փայլանը գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը համոզված է, որ եվրոպացիները փախստականներին պետք է վերաբերվեն որպես եղբայրների: Այդ մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ունկնդրության ժամանակ, որին մասնակցել են նաեւ մի քանի փախստականներ:
Որոշ հայ խորհրդարանականներ ակնարկում են, թե դրա ձգձգման պարագայում Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երևանի վրա՝ ուշացնելով Հայաստանին խոստացած ռազմական տեխնիկան:
Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի գանգատարկման քննությանը նվիրված նիստի ընդմիջում է հայտարարել նրա առողջական վիճակի վատանալու պատճառով: Իր վիճակի վատանալու մասին դատապարտյալը դատավորներին հայտնել է նիստում, որին նա հետաքննչական մեկուսարանից մասնակցում է տեսակապի միջոցով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին՝ ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման 75-րդ տարելիցի օրը, Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմի մերձակա Անմար կրակի մոտ:
Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերադարձել է Ստամբուլ. պատրիարքական փոխանորդը չեղյալ է համարել նախապես ծրագրած այցը Հայաստան` հաշվի անելով իր իսկ անվան շուրջ ստեղծված բացասական տրամադրվածությունը:
Վատիկանի արխիվում պահվող փաստաթղթերը ներառում են Հին Եվրոպայի, Ամերիկայի հայտնագործման ժամանակահատվածից ընդհուպ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բրիտանացիներին դարձյալ կոչ է արել քվեարկել Եվրամիության երկրներում անդամակցության պահպանման օգտին՝ դա բացատրելով ապագա սերունդների բարեկեցությամբ:
Մոտակա 5 տարում միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի վրա հավելյալ ծախսվելու է 6 միլիարդ եվրո:
ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, որը, նրա կարծիքով, «կսնանկացնի Ամերիկան»:
Հունիսի 16-ին Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) աշխատակիցների և ուսանողների համաժողովը «Ինքնաթիռների պրոյեկտավորում» բաժնի վարիչ, հայազգի ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ (Միքայել Ասլանի Պողոսյան) Պողոսյանին ընտրել է ինստիտուտի ռեկտոր:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը «Կոմերսանտ» թերթում հրապարակած հոդվածում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրվա 75-րդ տարելիցին՝ նշել է, որ գերմանացիները շնորհակալ են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին՝ հաշտության ձեռք մեկնելու համար:
Թուրքիայում անհայտ անձինք գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը:
Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է:
Նվազագույնը 45 մարդ է զոհվել կայծակի հարվածներից Հնդկաստանի Բիհար նահանգում, հայտնում է Air News-ը:
Ամերիկյան նախնական ընտրարշավում կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, ոչ միայն նախագահության թեկնածուների, այլեւ նրանց կողմնակիցների միջեւ։ Կիրակի օրը Լաս Վեգասում բրիտանացի մի տղամարդ ձերբակալվել է Դոնալդ Թրամփի վրա մահափորձ կատարելու մեղադրանքով:
Ադրբեջան-Եվրամիությունշրջանակային համաձայնագիրը ներառվել է Եվրախորհրդարանի նիստի օրակարգում, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի կայքին:
Անօդաչուն հանդերձված է մի քանի ինֆրակարմիր խցիկներով եւ այլ տվիչներով, որոնք կառավարում են շարժումը եւ ջերմությունը, ինչպես նաեւ փոշեցիրով: Ենթադրվում է, որ դրանք դաշտերի վրա կթռչեն գիշերային ժամերին, երբ թռչունների բացակայությամբ բզեզներին գործելու լիակատար ազատություն է ընձեռված: Տեսնելով թիրախը՝ սարքը կսկսի ընդհուպ մոտենալ բույսերին եւ միջատներին «գրոհել» պեստիցիդների օգնությամբ:
Չինաստանի հյուսիսարեւմտյան շրջանի բանկերից մեկի երկու ղեկավարներ աշխատանքից հեռացվել են այն բանից հետո, երբ Համացանցում հրապարակվել է ուսուցման ընթացքում աշխատակիցների հրապարակային պատժի տեսագրությունը:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի գծով համազեկուցողները ներկայացրել են իրենց այցի արդյունքները:
Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24-26-ին:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
Սինգապուրը ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ համաձայն Bloomberg-ի վարկանշային աղյուսակի, որը հաշվարկվում է ինֆլյացիայի և գործազրկության բանաձևերով:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող։
Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Ըստ «Ռիա-նովոստիի»՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:
Պետերբուրգը ռուսական համադրումով փորձել է միջին եզրերով բանաձեւել այս բոլորը. այսինքն վերահաստատել Վիեննան, առանց նշելու հրադադարի թվականները կամ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունը: