![](/banners/BeFunky-design.jpg)
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ոստիկանության համար զենքի սահմանափակումը վերացնելու՝ Թրամփի պլանների մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/903219.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ոստիկանությանը բանակային զենքով հանդերձելու սահմանափակումերը վերացնելու հարցը: Այդ մասին հայտնել են ամերկյան զանգվածային լրատվամիջոցները:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով իր մոտ առկա փաստաթուղթը, գրում է, որ Թրամփը մտադիր է ստորագրել հրամանագիր, որը կվերացնի նախորդ նախագահ Բարաք Օբամայի սահմանած դիրեկտիվները, որոնք ոստիկանությանն արգելում են ունենալ զրահապատ փոխադրամեքենաներ, նռնականետեր, խոշոր տրամաչափի հրազեն եւ այլ զենք, որով հանդերձված է բանակը:
Փաստաթղթի նախագծում նշված է, որ այս միջոցը իրավապահներին կօգնի «ավելի լավ պաշտպանել հասարակական կարգը եւ կրճատել հանցագործությունների թիվը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: