
Red Wings-ի Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում խափանվել է ու արտակարգ վայրէջք կատարել Սամարայում

Այսօր երեկոյան «Red Wings» ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններվ` իմանալով խափանման մասին ուղևորների շրջանում խուճապ է սկսվել, որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։