Թուրքիայի ծովային նավատորմն աշխարհում 10-րդն է

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Ծովի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան վերահսկում է աշխարհի ամենակարևոր երկու նեղուցները՝ Բոսֆորի ու Դարդանելի։ Շեշտել է, որ Թուրքիան, տեղակայված լինելով Միջերկրական ու Սև ծովերի ավազաններում, ըստ էության ունի անչափ կարևոր ու ռազմավարական դիրք՝ ծովային տրանսպորտի և միջազգային առևտրի գործունեության տեսանկյունից։

Այդ նեղուցները ռազմավարական ջրային ուղի և տարանցիկ միջանցք են հանդիսանում ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ աշխարհի համար ու մասնավորապես՝ Սև ծովի և Միջերկրական ծովի տնտեսական ավազանների համար։

Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիայի ծովային նավատորմն աշխարհում 10-րդն է, և այդ ցուցանիշը վկայում է այն մասին, որ թուրքական ծովային նավատորմը դարձել է համաշխարհային մակարդակով հզոր ուժ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930