Բաժիններ՝

Տեխասն սպասում է տարերքի նոր հարվածներին և Թրամփի այցին

ԱՄՆ-ի Տեխասի նահանգը պատրաստվում է սաստիկ անձրեւների եւ հեղեղումների նոր ալիքին «Հարվի» ուժգին փոթորկից հետո: Նահանգապետ Գրեմ Էբոթի խոսքով՝ տեղումների մակարդակը կարող է դառնալ ռեկորդային ամբողջ պատմության ընթացքում։

Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է օգոստոսի 29-ին այցելել Տեխաս, ինչի մասին օգոստոսի 27-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) հաղորդել է, որ «Հարվի» արեւադարձային փոթորիկն օգոստոսի 27-ին աղետալի հեղեղումների է հանգեցրել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հյուսթոնում: Նրանց տվյալներով՝ Հյուսթոնի որոշ շրջաններում տեղումները կազմում են ավելի քան 76 սանտիմետր, եւ մոտ ժամանակներս այդ թիվը կմեծանա:

«Հարվին» դարձել է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման:

Էբոթի խոսքով՝ այս պահին Տեխասում առաջացել է «անձրեւների եռանկյունի», որն իր ուժը կդրսեւորի, մասնավորապես, այնպիսի քաղաքներում, ինչպիսք են Հյուսթոնը, Քորպուս Քրիստին եւ Վիկտորիան: Նա նշել է, որ «Տեխասն այսօր գիշեր պետք է պատրաստ լինի էլ ավելի մեծ քանակությամբ տեղումների»: Էբոթը Տեխասում տեղացող անձրեւները որակել է «պատմական», եթե «ոչ ռեկորդային ամբողջ ժամանակի ընթացքում»:

Նահանգին օգնության են հասել ազգային գվարդիայի 3 հազար անդամներ: Տարահանված շատ մարդկանց ներկայում տեղավորում են ժամանակավոր ապաստարաններում: Նահանգում փակ են հարյուրավոր ավտոմայրուղիներ: New York Times թերթը հայտնել է հինգ զոհվածների մասին: Wall Street Journal թերթը հայտնել է, որ երեք խոշոր ընկերություններ դադարեցրել են նավթավերամշակման գործարանների աշխատանքը, որոնք Տեխասում գտնվում են Հյուսթոն քաղաքի շրջակայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս