Թուրքիան մեծ թվով ամերիկյան Boeing-ներ կգնի

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության (THY) մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ինքնաթիռների սպասարկման արտապատվիրակման համար շարունակվում են բանակցությունները «Rolls-Royce» և «GE Aerospace» ընկերությունների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բացի այդ, նշվում է, որ ընկերության ղեկավար խորհուրդը որոշել է 2029-2034թթ.-ին ամերիկյան «Boeing» ընկերությունից 75 միավոր «B787-9» և «B787-10» տիպի ինքնաթիռներ գնել:

Ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս պահին ավարտվել են «Boeing»-ի հետ 150 միավոր «737-8/10 MAX» տիպի ինքնաթիռների գնման շուրջ տարվող բանակցությունները:

Ընդգծվել է նաև, որ վերոնշյալ պատվերներով «THY»-ն նպատակ ունի մինչև 2035թ. թարմացնել ինքնաթիռների ամբողջ կազմը՝ ստեղծելով նոր սերնդի ինքնաթիռներից բաղկացած ընկերություն:

Այդպիսով ընկերությունը մտադիր է օպերատիվ արդյունավետության բարձրացումը և ընկերության տարեկան միջին աճը հասցնել 6 տոկոսի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930