Բաժիններ՝

Ավելի քան 230 մարդ է տուժել Մեծ Բրիտանիայի լողափին հայտնված թունավոր գազի ամպից

Առնվազն 238 մարդ է բուժօգնության դիմել Մեծ Բրիտանիայի Արեւելյան Սասեքսի կոմսությունում այն բանից հետո, երբ ծովափին անհայտ գազի ամպ է հայտնվել: Այդ մասին հայտնել է կոմսության ոստիկանությունը:

«Մարդիկ գանգատվում էին աչքերի եւ կոկորդի սուր ծակող ցավից,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:- Լուրջ վնասվածքներ չեն եղել, որեւէ մեկի հոսպիտալացում չի պահանջվել»:

Գազի ամպի վերաբերյալ առաջին հաղորդագրություններն ստացվել են կիրակի երեկոյան Բեռլինգ Հեփ բնակավայրից, որտեղ ծովափին հանգստացող շուրջ 50 մարդ գանգատվել է տհաճ զգացողություններից աչքերում եւ կոկորդում: Արտակարգ ծառայությունները տարհանել են հանգստացողներին եւ տեղի բնակիչներին հանձնարարել՝ փողոց դուրս չգալ եւ փակ պահել պատուհաններն ու դռները: Նշվում է, որ ամպն, ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիա է եկել Լա Մանշի կողմից: Հատուկ ծառայությունները պարզում են դրա հայտնվելու պատճառները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031