Սպիտակ տունը կարող է կրճատել մշակութային փոխանակման ծրագրերով տրվող այցագրերի քանակը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է մշակութային փոխանակման ծրագրերով տրվող այցագրերի քանակի կրճատան հարցը: Այդ մասին հայտնել է Wall Street Journal հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ինչպես գրել է հրատարակությունը, դա կվերաբերի նրանց, ովքեր ԱՄՆ են ժամանում ամռանն աշխատելու ծրագրերով: Այցագրերի թվի կրճատումը կվերաբերի նաեւ այն օտարերկրացիներին, որոնք դայակների եւ դաստիարակների ծառայություններ են մատուցում ամերիկյան ընտանիքներում այնպիսի ծրագրերեով, ինչպիսին au pair-ն է:
Նշվում է, որ մշակութային փոխանակման ծրագրերով ԱՄՆ ժամանելու համար օտարեկրացիներն ստանում են J-1 այցագիր, որը ներառում է մի շարք կատեգորիաներ, որոնցից ոչ բոլորն են ենթադրում աշխատելու անհրաժեշտություն: Մասնավորապես, ուսանողները նույնպես ստանում են J-1 այցագիր: Աղբյուրների խոսքով՝ փոփոխությունները նրանց չեն վերաբերի:
Պետդեպարտամենտը եւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մեկնաբանություններից ձեռնպահ են մնացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: