«Մեծ Բրիտանիայում կայացած քվեարկությունը ցույց է տալիս, որ ղեկավարները թերագնահատում են մարդկանց արձագանքն արագորեն փոփոխվող աշխարհում: Դաս, որը մենք պետք է քաղենք արագ եւ հնազանդորեն»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է Զաները
ԵՄ երկրները Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո «պետք է որոշում կայացնեն բարելավել Եվրամիությունն ու պաշտպանել եվրոն» շուկայական ցնցումներից: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի անդամակցության համար, հայտնում է BBC-ն:
Քեմերոնը, նրա համախոհները, Եվրամիության գրեթե ողջ ղեկավարությունը պարտվեցին: Հաղթեց Մեծ Բրիտանիայի ժողովրդի 52 տոկոսը: Եվրամիությունը պարտվեց՝ կորցնելով Մեծ Բրիտանիային, բայց հաղթեց Եվրոպան՝ հերթական անգամ ապացուցելով, որ Եվրոպան ժողովրդավարության, մարդկանց ազատ կամարտահայտման անվիճելի առաջատարն է:
Երեկ կայացած հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկրին նոր ղեկավարներ են հարկավոր և խոստացել է 3 ամսից հրաժարական ներկայացնել, հայտնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հասկացրել է, որ մտադիր է մնալ իր պաշտոնում, չնայած Եվրամիությանը Միացյալ Թագավորության մասնակցության հարցի շուրջն անցած հանրաքվեի արդյունքին: Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը, տեղեկացնում է Reuters-ը:
Անգլիայի բանկը խոստացել է ձեռնարկել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի Մեծ Բրիտանիայի դրամական և ֆինանսական կայունությունը Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեից հետո, որի նախնական արդյունքներով՝ ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բրիտանացիները երեկ կայացած հանրաքվեում քվեարկեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, որի կողմնակիցները հաղթանակ են տարել՝ հաղթահարելով ընտրողների 16,7 միլիոն ձայների արգելքը, հայտնում է BBC-ն:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել՝ հաղթահարելով ընտրողների 16,7 միլիոն ձայների արգելքը, հայտնում է BBC-ն:
Հռոմի պապի այցն առաջիկա շաբաթում կլինի գլխավոր քաղաքական իրադարձությունը: Մի քանի օր Հայաստանը լինելու է միջազգային լրատվության հետաքրքրության կենտրոնում:
Բուքմեյքերները կարծում են, որ Մեծ Բրիտանիայում անցկացվող հանրաքվեի արդյունքում թագավորությունը կմնա Եվրոպական Միության կազմում:
«Այս ձայնագրությունները կարող են օգտագործվել ցանկացածի դեմ: Հատկապես՝ եթե դրանք օգտագործվում են թիրախավորված», – նշում է Մենդեզը:
Ըստ Լոս Անջելեսի դաշնային դատարանի որոշման` Led Zeppelin խմբի ամենահայտնի հիթերից մեկը` «Stairway to Heaven» կատարումը գրագողություն չէ:
«Ամեն դեպքում Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո Վաշինգտոնը մեծացնելու է ճնշումը Մոսկվայի նկատմամբ, քանի որ չարձանագրեց սենսացիաներ, որը նրանից ակնկալում էին։ Ավելի ճիշտ, Վաշինգտոնն իր համար պարզ եզրակացություն է կատարել, որ այս դաշտում Մոսկվան արդեն սպառվել է»:
Բամայի բնակիչներն ասում են, որ նոր շիրիմներ են հայտնվում ամեն օր, սովից ու հիվանդություններից օրական մահանում է մինչեւ 30 մարդ, ասված է MSF-ի հայտարարության մեջ:
Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հունիսի 21-ին հանդիպել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ-Սալեհի հետ:
«Հայերը լավ համարում ունեն, ներգրավված են երկրի տնտեսական և հասարակական կյանքում՝ մեծ փորձառություն ունենալով մի շարք արհեստների ու արվեստների ոլորտներում: Պետության կողմից ճանաչված են՝ որպես կրոնական փոքրամասնություն»:
Ոստիկանությունը վերացրել է այն անձին, ով կրակ էր բացել Գերմանիայի արևմուտքում գտնվող Վիրնհեյմ քաղաքի կինոթատրոնում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխի եւ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Կրթության ու մշակույթի ոլորտներում ներդրումներին, ինչպես ճշմարտացիորեն նշեց մեր բրիտանացի գործընկերը, պետք է տրվի առաջնահերթություն ճիշտ անպես, ինչպես մենք Եվրոպայում առաջնահերթ ենք դիտում ենթակառուցվածքների, անվտանգության և հանրային կյանքի այլ կարևոր ոլորտներում կատարվող ներդրումները: Բայցևայնպես, իրավիճակն այդ առումով եվրոպական տարբեր երկրներում տարբեր են, և զեկուցների՝ ընդհանրացումներ կատարելու փորձերը, խոշոր հաշվով, հարաբերական են:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից ՀՀ Տավուշի մարզում` Չինարի բնակավայրի հատվածում, հունիսի 22-ին անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:
Անհայտ անձը զինված հարձակում է գործել գերմանական Ֆարնհայմ քաղաքի կինոթատրոնում՝ կրակ բացելով այցելուների ուղղությամբ:
«Համանախագահներն ապրիլյան պատերազմից հասկացան, որ այլևս իրավունք չունեն անուշադրության մատնել»,- նման համոզմունք հայտնեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը։
Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքով ընդունվել է նախագահների համատեղ հայտարարություն: Այդ հայտարարության մեջ արտացոլվել է, թե ինչ է քննարկվել բանակցային գործընթացի ժամանակ ու թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել:
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի անդամակցության հարցի վերաբերյալ այսօր անցկացվող հանրաքվեի արդյունքների մասին առաջին տեղեկությունները կսկսեն հաղորդվել կեսգիշերն անց՝ Անգլիայի հյուսիսի Թայն և Ուիր կոմսության Սանդերլենդ քաղաքից, հայտնում է TASS-ը:
«Հարկավոր է ուժեղացնել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Այդ պատժամիջոցները գնալով պետք է ավելի ու ավելի կոշտ լինեն, որպեսզի այդ երկիրը ոչ մի շանս չունենա «գոյատևելու»,- ասել է Յուլիա Տիմոշենկոն:
«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին և սպասում ենք բոլորին, ներառյալ՝ Թուրքիային և Ուկրաինային, սակայն դեռ պատասխան չկա: Կարծում եմ՝ այս շաբաթ, առավելագույնը՝ հաջորդ շաբաթվա սկզբին, ամեն ինչ պարզ կլինի»,- հավելել է Վասիլի Նեբենզյան:
Այդ մեխանիզմի ներդրման հարցով պատասխանատու կազմակերպությունը կլինի ԵԱՀԿ-ն, իսկ Եռանախագահները՝ որպես ԵԱՀԿ միջնորդներ, կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ առաջարկները հղկելու ուղղությամբ:
Սրանով, Տարասովի որակմամբ, Ադրբեջանը փորձել է անհաջող կերպով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև բաժանարար գիծ մտցնել: Նրա խոսքով՝ Մոսկվայի հասցեին նման ռևերանսը Բաքվի կողմից նշանակում է, որ ադրբեջանական կողմը կասկածում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կխաղան հայամետ սցենարի օգտին:
ԴԱԻՇ-ի դեմ մարտերում Սիրիայում սպանվել է ևս 3 ռուս սպա, հայտնում է haqqin.az պորտալը՝ հղում կատարում թուրքական լրատվամիջոցներին: