Իրանական պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում տեղադրել է զոհված երեխաների լուսանկարները

Իրանական պատվիրակությունը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը լքել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի սկզբում, աթոռներին տեղադրել էին հունիսին Իրանի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհված երեխաների լուսանկարները, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։ Ցուցապաստառին պատկերված է 13 երեխա։

Իրանական պատվիրակությունը պարզաբանել է, որ նրանք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհված իրանցի երեխաներ են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ավելի վաղ նույն պաստառը ցուցադրել էր սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ՝ «Սպանված Իսրայելի ձեռքով» գրքի հետ միասին։

Նեթանյահուի ելույթի ժամանակ շատ պատվիրակություններ լքել էին դահլիճը, իսկ քաղաքական գործչին սուլել էին։ Վարչապետի ելույթը պարբերաբար ընդհատվում էր դահլիճի ճիչերով։

Տեսանյութեր

Լրահոս