Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին եւ 19-ին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը դուրս է գրվել Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիայից (ՌԲԱ), ուր նրան նոյեմբերի 15-ին հոսպիտալացրել էին կարդիովասկուլյար խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի ազգային հեռուստատեսությունը:
ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 18-ին որոշում է հրապարակել Բելառուսի հետ այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին:
Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ:
Ավստրալիայի Քվինսլենդում հավկիթի մեծությամբ կարուտ է տեղացել եւ կոտրել ավտոմեքանաների, տների եւ ձեռնարկությունների ապակիները:
ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վերքեր է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նրանցից չորսը զոհվել են:
Ինքնաթիռը, որում գտնվում էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը երկրի ռազմաօդային ուժերի օդաչուներից պահանջել է լիովին պատրաստ լինել դիմագրավելու «մինչեւ ատամները զինված հակառակորդի» գրոհները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնելու մտադրությունը։
«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հակամարտող կողմերից հնչող մեկնաբանություններին:
Իսրայելի արտաքին քաղաքականության ինստիտուտը սոցհարցում է իրականացրել` պարզելու երկրում Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման շուրջ տրամադրությունները: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստացել է երկրի բնակչության համար անվճար մուտք ապահովել Համացանց վաղաժամկետ ընդհանուր խորհրդարանական ընտրություններում իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժի հաղթանակի դեպքում:
Լոնդոնի Դալիչի պատկերասրահից անհայտ անձինք փորձել են Rembrandt’s Light ցուցադրությունից գողանալ հայտնի գեղանկարիչ Ռեմբրանդտի երկու կտավները:
Qantas ավստրալական ավիաընկերության ինքնաթիռն ամենաերկար անվայրէջք թռիչքն է կատարել պատմության մեջ՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե:
««Եվ-և»-ի քաղաքականություն փորձել է ՀՀ-ն իրականացնել նախկին իշխանությունների օրոք, ինչի է դա հանգեցրել, մենք գիտենք, ուստի ես չեմ կարծում, որ հիմա ներկայիս իշխանությունները ռիսկի գնան՝ թեկուզ ինչ-որ բանով նյարդայնացնեն Կրեմլին: Նրանք դա չեն անի»,- ասաց Վասաձեն: Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն անի նման բան, քանի որ Կրեմլը լրջորեն վերահսկում է ՀՀ ներքաղաքական դաշտը, Հայաստանը և Ռուսաստանն ինտեգրված են այնպես, որ Մոսկվան համարյա թե անսահմանափակ հնարավորություններ ունի, և պատիժը կգա անհապաղ: «Երևանում այդ մասին շատ լավ գիտեն»:
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը կարողացել են համաձայնության գալ նոր Սահմանադրության վերաբերյալ 2020 թվականի ապրիլին երկրում հանրաքվե անցկացնելու շուրջ: Այդ մասին հայտնել է Tercera հրատարակությունը:
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը նոյեմբերի 15-ին սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է Ռազմաբժշկական ակադեմիայի սրտաբանական բաժանմունք:
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից առնվազն 16 ցուցարարի է ձերբակալել:
Զինված անձանց խումբը նոյեմբերի 16-ի առավոտյան հարձակվել է Շրի Լանկայի նախագահական ընտրություններին մասնակցելու գնացող մուսուլմանների ավտոբուսների վրա:
Ճապոնիայի ափերի մոտ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Վենետիկում հեղեղումից վնասն աճել է մինչեւ մեկ միլիարդ եվրո: Այդ մասի հայտարարել է քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն: «Մենք ավերեցինք Վենետիկը:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2019-2020 թվականների համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել է օրական համապատասխանաբար 1 մլն եւ 1,2 մլն բարելի չափով:
ՆԱՏՕ-ի AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռները պլանավորվում է փոխարինել առաջիկա 15 տարվա ընթացքում. այդ առաջադրանքների կատարման համար օգտագործվելու են նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը:
Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը, ուշադրությամբ հետևում է ստացվող լուրերին:
Բիշքեկի դատարանը մինչեւ նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն է:
168 ԼՐԱՀՈՍ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիության հետ առեւտրական համաձայնագիր կկնքի նախքան Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի ավարտվելը:
Վենետիկում զբոսաշրջիկները շտապ կարգով հյուրանոցների հեղեղված ստորին հարկերից տեղափոխվում են վերին հարկեր: Ա
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։