ՔՊ-ական սթափ պատգամավորներ, հերթը ձերն է, գործեք և ընտրեք ճիշտ ճանապարհը․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս օրը կարող է դառնալ մեր պետության համար խիստ կարևոր։ Առաջին ծիլերն արդեն տեսանելի են։Նախ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հստակ արձանագրեցին՝ կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացում միակամ են։

«Հայաստան» խմբակցությունը վերջապես առավել հստակ հայտարարեց, որ իր 28 ստորագրությամբ միանում է գործընթացին։

Անկեղծ ասած, այդ պահը, երբ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հստակ հայտարարեց այդ մասին, ինձ համար շատ հուզիչ էր/գուցե չափազանց եմ էմոցիոնալ, գուցե պահն էր լարված, չգիտեմ/, կարևորն այդ հայտարարությունն էր։ Եվ ինձ համար կարևոր էր, որ դա արեց դաշնակցության ներկայացուցիչը։ Պարզապես չեմ հասկանում ինչու այսքան ջրեր պղտորելուց հետո։ Դե, տեսնենք ինչ դուրս կգա։ Անկասկած, ցանկացած նման հայտարարության, բնականաբար, պետք է հետևի կոնկրետ գործ, անելիք՝ միասին, «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերների հետ խոսել, քննարկել անվստահության հարցը, նաև քպ խմբակցության այն պատգամավորների հետ, որ քիչ չեն, որ սթափությունը չեն կորցրել, որ արդեն հասկացել են, թե իրենց շեֆը դեպի ինչ խորը ճահիճ է քաշում ինչպես երկիրը, այնպես էլ հենց այդ պատգամավորներին։ Դրա ձեռքի մուրճը նաև քպականների գլխին է մի օր դըմփալու և, շատերը արդեն հասկացել են դա։ Զուտ արձանագրենք՝ եթե մեր երկրի նավը այս մոլագարը տանի հատակ, դրա մեջ լինելու են բոլորը և արհավիրքի պահին կուսակցական պատկանելությունը ոչ մեկին չի խնայելու։

«Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած այսօրվա լսումները այո, ազգային ճգնաժամի մասին էին, այդ ճգնաժամից երկիրը փրկելու մասին։

Հուսամ սա հասկացան շատերը։

Այս իշխանիկները ոչ միայն Արցախը հանձնեցին, ոչ միայն ՀՀ-ն են բացել թշնամիների առաջ, այլև, վետո են դնում ամեն ազգայինի, հայի հոգեկերտվածքի, ազգային ամեն ինչի վրա։ Եկեղեցի, Արարատ, արցախյան ազատամարտ,կրթություն, հայ ժողովրդի դարավոր պատմություն։

Ուրեմն՝ ի գործ, հապաղել չի կարելի։

ՔՊ-ական սթափ պատգամավորներ, հերթը ձերն է, գործեք և ընտրեք ճիշտ ճանապարհը։ Եվս մեկ կարեւոր նկատառում․ մենք, նախկիններս, հանրապետականներս, ձեր դեմ ձեր 2018-ի «զենքերով» չենք կռվելու։ Մենք ձեր տների առաջ ձեր դագաղները չենք բերելու, սև ժապավեններ չենք կապելու ձեր ծնողների տների առաջ, ձեր պես քեֆ-ուրախությամբ թաղումներ չենք կազմակերպելու։ Մենք ձեր դեմ չենք կռվելու 2018-ի ձեր գռեհիկ այս զենքերով։ Մենք ձեզ հետ խոսելու ենք մարդու պես, մարդավարի, քաղաքակիրթ լեզվով։ Մնում է նիկոլի հետ երկար շփումների արդյունքում դուք այդ լեզուն մոռացած չլինեք։

Մնում է նիկոլիկից էնքան սարսափած չլինեք, որ մոռանաք ինքներդ ձեզ, ձեր ապագան, ձեր երեխաների ապագան, մնում է կորցրած չլինեք մարդկային ամոթը։ Մենք ձեր 2018-ի չարությանը և գռեհկությանը անցած յոթը տարիներին հակադարձել և, հետայսու, հակադարձելու ենք արժանապատվությամբ և սիրով, սիրով առ Հայաստան և Արցախ, որ նաև ձեր տունն է և նաև ձեր հայրենիքը։

Բաց թողեք չարի ձեռքը, սթափվեք»։

Տեսանյութեր

Լրահոս