
Խելքի եկեք, տիկնայք և պարոնայք. Էդուարդ Աբրահամյանը՝ Ալիևի ծրագրերի, կեղծ խաղաղության, peace-building-ով զբաղվող կերպարների մասին

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Փաստորեն «Թրամփի երթուղին անցնելու է Զանգեզուրի միջանցքով»` ըստ Ալիևի։ Արվեստ չի՝ խոսել «Զանգեզուրի միջանցքից» Հայաստանի Հանրապետության անունը չտալով, այլ մտածելակերպ, ստրատեգիա Ադրբետանի ռացիոնալ պետության պարադիգմայի մեջ ներաճած։ Ավելին, Ալիևն իր իսկ ստորագրությամբ փաստաթղթում հենց ինքն էլ արտոնել է, որ դրանով Թրամփի անունով ինչ-որ երթուղի անցնի։
Ազերիները դեռ մոտավորապես 2010-2011-ից մի հետաքրքիր, նուրբ ու բավականին կուռ Fake Cognitive Templating (կեղծ ճանաչողական կաղապարում) մոդելներ էին կառուցում իրենց և իրենց արբանյակ արտասահմանյան փորձագիտա-ակադեմիական խոսույթի շրջանակներում։ Դրանցից ամենավառ օրինակն այն է, որ իրենց այսպես կոչված չեզոք ներկայացուցիչները այդ թվում Հայաստան գնացող-եկող, հայերի հետ շփվող peace-building-ով զբաղվող կերպարները հաճախ օգտագործում էին «փաստացի/դե ֆակտո/ինքնահռչակ Արցախի հանրապետություն, որը ստեղծված է Ղարաբաղի տարածքում» ձևակերպումը։ Նուրբ ու «գեղեցիկ» կոգնիտիվ կառուցվածք։
Այսինքն՝ Արցախը հորինածին, սոցիալական ժամանակավոր կոնստրուկտ է եկվոր հայերի ստեղծած զուտ քաղաքական միավոր, մինչ իրական տեղանունը Ղարաբաղ է՝ ադրբեջանցի բնիկ ժողովրդի հինավուրց հայրենիք-տարածք ու ադրբեջանական ազգային պետության անբաժանելի մաս։
Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, միջազգային քաղաքականության ամենակարևոր ամբիոնից, կիրառելով հենց այդ կեղծ ճանաչողական կաղապարման հնարքը՝ ձևակերպեց «Թրամփի ուղի, որն անցնում է Զանգեզուրի միջանցքով»։ Իրենք նույն կոգնիտիվ հնարքը կիրառում են հենց Հայաստանի Հանրապետության մնացյալ տարածքի նկատմամբ, որը տեսանելի է «Արևմտյան Ադրբեջան մեծ վերադարձի» մասին իրենց ՄԱԿ-ի պաշտոնական նամակներում (2024) և առնվազն երկու միջազգային հռչակագրերում (NAM, ICO)։ Այսինքն իրենք ձգտում են արձանագրել միջազային գործիքակազմով և ստանալ Հայաստանի Հանրապետությունից իրենց որպես փախստական կոլեկտիվ վերադարձի իրավունք տարածքներ, որտեղ իրենք բնիկ են։ Այսինքն ճանաչումը ՀՀ֊ից, բայց վերադարձ Արևմտյան Ադրբեջանի տարածք, որի վրա էլ գործում է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն մի խումբ մարդկանց/ժողովրդի կողմից ստեղծված (ժամանակավոր ու տարածության մեջ ստեղծված) սոցիալական կոնստրուկտ:
Այս կոգնիտիվ հնարքը, այսինքն կեղծ ճանաչողական կաղապարումը Ադրբեջանին մի կողմից թույլ է տալիս պնդել, որ իրենք Հայաստանի Հանրապետությունից տարածք խլելու խնդիր չունեն և ճանաչում են վերջինիս «տարածքային ամբողջականությունը» որպես սկզբունք, բայց մյուս կողմից՝ իրականացնում են նուրբ տերիտորիալ դելեգիտիմիզացիա ի վնաս Երևանի՝ պնդելով, որ ՀՀ-ն ստեղծվել ու գործում է Արևմտյան Ադրբեջանի տարածքում, ու դեռ հարց է, թե ով է ումից տարածք խլել։ Կամ ոչ թե տերիտորիալ դելոգիտիմացիա, այլ հանատեղ իրավազորություն/իրավունք կոնկրետ տարածքի նկատմամբ։ Այդ առումով իրենց մոտ Հայաստանի Հանրապետությունը «համատեղ (միացյալ) հայ֊ադրբեջանական պետություն վերաձևակերպելը հանգիստ կտեղավորվի կեղծ ճանաչողական կաղապարման ռազմավարության մեջ որպես ցանկալի վերջնարդյունք։
Այ էսպիսի հետաքրքիր, նյուանսային և հիբրիդային պատերազմ հայերի դեմ, որը կոչվում է «ադրբեջանական խաղաղություն» կամ «խաղաղության օրակարգ։ Դե ինչ, համբերություն, հետևողական աշխատանք ու նպատակասլացություն և ամեն ինչ ժամանակի ընթացքում կստացվի։ Իսկ Ձեզ թվում է՝ պատերազմը միայն թուրութվանքովա։ Ձեզ դեմ պատերազմում է մի առաջնորդ, ով Սուն Ցզիի աշակերտ է իրեն համարում, տիկնայք և պարոնայք։ Խելքի եկեք»։