
Հայտնի է սուտը երկու բառով բացահայտելու միջոցը

Փաստաբան Ջեֆերսոն Ֆիշերը Mirror-ի հետ զրույցում ներկայացրել է սուտը երկու բառով բացահայտելու պարզ միջոցը:
Ֆիշերի խոսքով՝ ստախոսները հաճախ օգտագործում են «երբեք» և «միշտ» բառերը: ««Երբեքը» ծայրահեղություն է: Ծայրահեղությունը բացահայտ նշան է, որ ձեզ ճշմարտությունը չեն ասում»,- պատմել է նա: Փաստաբանը նաև խորհուրդ է տալիս հարցնել հավանական ստախոսին՝ արդյո՞ք նա երբեք չի անում այն, ինչի մասին հայտարարում է: «Ամենայն հավանականությամբ, նրանք կհայտարարեն, որ տվյալ գործուղությունը նրանց երբեմն դուր է գալիս: Այնուհետև նրանք կհասկանան եղելությունը և կհայտարարեն, որ երբեմն անում են, երբեմն՝ ոչ»,- ասել է փաստաբանը:
Վերջինիս հավաստմամբ, լռությունը կարող է հզոր գործիք լինել անազնիվ մարդու հետ զրույցում: «Լռությունը ստախոսների հիմնական թշնամին է, քանի որ նրանք պատրաստի ունեն բոլոր հարցերի պատասխանները»,- ասել է նա: