Բաժիններ՝

Լոնդոնը ԵՄ-ի հետ բանակցությունների երրորդ փուլն է սկսում Brexit-ի շուրջ

Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պայմանների շուրջ հանրակցության հետ բանակցությունների երրորդ փուլն սկսում է կառուցողական ոգով եւ հուսով է, որ կողմերը կդրսեւորեն ճկունություն եւ հնարամտություն:

Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսի հայտարարության մեջ, որը տարածվել է օգոստոսի 28-ին Բրյուսելում սկսվող հանդիպման նախաշեմին:

«Մենք ցանկանում ենք ամրագրել այն պահերը, որոնց շուրջ համաձայնության ենք հասել, քննարկումներ սկսել այն ոլորտներում, որոնցում մեր կարծիքները տարբերվում են, եւ առաջընթացի հասնել մի շարք հարցերի շուրջ: Բայց դա անելու համար երկուստեք կպահանջվի ճկունություն եւ հնարամտություն»,-ասել է նախարարը:

Խոսելով բանակցությունների նպատակի մասին, որոնք այս անգամ տեխնիկական բնույթ են կրելու, Դեւիսը նշել է, որ այն «մնում են անփոփոխ»: «Մենք ցանկանում ենք հասնել այնպիսի գործարքի, որը լիովին կպահամապատասխանի ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի, ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ ամբողջ Եվրոպայի ձեռնարկատերերի շահերին»,-ընդգծել է բրիտանացի գլխավոր բանակցորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս