Բաժիններ՝

Հոնկոնգում մոլեգնել է արևադարձային փոթորիկը. մեկ զոհ, տասնյակ տուժածներ

Մեկ մարդ է զոհվել, եւս 62 հոգի դիմել է բուժօգնության նախօրյակին Հոնկոնգում մոլեգնած «Պակհար» արեւադարձային փոթորկի հետեւանքով: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:

Տարերքի հարվածին ենթարկված գերքաղաքում կաթվածահար վիճակում էր տրանսպորտային հաղորդակցությունը, դադարեցվել էր ավտոբուսների ու լաստանավերի երթեւեկությունը: Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայում չեղարկվել կամ հետաձգվել էր 677 չվերթ: 40-ից ավելի ինքնաթիռներ չէին կարողացել վայրէջք կատարել եւ ուղարկվել էին այլ քաղաքների օդանավակայաններ:

Փոթորիկն ուղեկցվել է հորդառատ արեւադարձային անձրեւներով եւ ուժգին քամիով, որի պոռթկումների հասնում էին ժամում 119 կիլոմետրի: Տեղի օդերեւութաբանական ծառայությունը կիրակի առավոտյան հայտարարել էր փոթորկի նախազգուշացման 8-րդ մակարդակ՝ ըստ տասըբալանոց սանդղակի: Վտանգի ազդանշանը հանվել է միայն երեկոյան, երբ ցիկլոնը հեռացել է գերքաղաքից եւ տեղափոխվել մայրցամաքային Չինաստանի Գուանդունի նահանգի խորքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս