Հոռմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է ատոմային էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել է պատասխանատու որոշումներ կայացնել էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։
Բանակը եւ անվտանգության ուժերը հոկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների ու «Հըզբոլլահ» եւ «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ:
Փրկարարների ջոկատը նոյեմբերի 24-ին Տաներոն քաղաքի շրջանում (Վարի դեպարտամենտ) հայտնաբերել է մի ավտոմեքենա, որում գտել են տղամարդու եւ կնոջ մարմիններ:
Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրահամը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»:
Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղեւորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում եւ քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին:
Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանից Անապա թռչող օդանավի երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը թռիչքի պահին հանկարծակի վատացել է և օդանավի անձնակազմը ստիպված է եղել հարկադիր վայրեջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:
Էրդողան-Թրամփ բանակցություններից հետո ԱՄՆ Սենատում արշավ է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ: ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն Լինդսի Գրեհեմից հետո երկրորդ սենատորն է, ով դեմ է հանդես գալիս Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությանը: Թիվ 150 բանաձևը բովանդակությամբ նման է հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ […]
Առանձին երկրների հովանավորչությունից եւ դրանով պայմանավորված միջազգային առեւտրատնտեսական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները մինչեւ 2020 թվականը կկազմեն շուրջ 700 մլրդ դոլար:
Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը:
Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տեւողության ռեկորդ է սահմանել երկրի ողջ պատմության ընթացքում։
Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն Իննի Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թվականին ծնվել է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Քորբինի հետ հեռուստաբավեճերի ընթացքում հաղթանակ է տարել աննշան առավելությամբ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ծրագրերի արդյունավետությունը կողմերը կզգան միայն որոշ ժամանակ անց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և դրա շրջանակում ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված քայլերին։
Նոր Գվինեա կղզու ինդոնեզական հատվածում նոյեմբերի 23-ին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Փարիզի իշխանությունները հավելյալ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել՝ կապված «դեղին բաճկոնավորների» սպասվող բողոքի ցույցի հետ:
Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ճապոնիա:
Կոլումբիայի Կաուկա շրջանում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով մահացել է երեք մարդ: Ավելի քան տասը մարդ վիրավորվել է:
Կոլումբիայի մայրաքաղաքում վերսկսված բողոքի ակցիաների պատճառով երկրի իշխանությունները Բոգոտայի ողջ տարածքում հայտարարել են պարետային ժամ։
Կա տպավորություն, որ, եթե համանախագահող երկրները որևէ պարագայում համաձայնեն բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ապա դա տեղի կունենա միայն «հավասարության» սկզբունքով, եթե դրան մասնակցեն նաև Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչները: Դա, բնականաբար, ամբողջությամբ կխեղի բանակցային գործընթացը և որևէ դրական հեռանկար չի կարող խոստանալ հայկական կողմերի համար:
Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց:
Համացանցում հայտնվել էPhilippine Airlines ավիաընկերության Boeing 777-ինքնաթիռի տեսագրությունը, որը բռնկել է Լոս Անջելեսից մեկնելուց հետո:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է, որ ստեղծվող ինտեգրացիոն կառույցներում եւ հոլդինգներում աշխատանքի ներգրավվեն պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ազգականները, զավակները եւ սիրուհիները»:
Գերմանիան Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կարիքն ունի, չնայած վիճելի հարցերին:
Թուրքիայի եւ Ղրիմի միջեւ լաստանավային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2017 թվականին, վերականգնվել է:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել երկրի տարածքից ամերիկյան միջուկային զենքի «միակողմանի դուրսբերման» դեմ: Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին Ազգային մեդալ է հանձնել ամերիկացի դերասան Ջոն Վոյթին արվեստում ներդրած ավանդի համար։
Շուրջ 100 մարդ է տուժել եւ 115 հոգի՝ ձերբակալվել նոյեմբերի 21-ին Կուլումբիայի Կալի քաղաքում սկսված անկարգությունների հետեւանքով:
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապակսային, հանձնարարել է չորս նախարարություն գլխավորել երկրի անցումային կառավարությունում:
ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։