Բաժիններ՝

Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղոդրմամբ՝ այդ մասին նշված է նրա կողմից ստորագրված հուշագրում:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից արգելքը վերացնելու հետևանքով նվազում է բանակի արդյունավետությունը, ավելանում են դրա պահպանման ծախսերը, խախտվում է առանձին ստորաբաժանումների կարգավորվածությունը: Օրենքն ուժի մեջ մկտնի 2018թ. մարտի 23-ին:

Տարբեր գնահատականներով՝ ԱՄՆ բանակում ծառայում է 1,3 հազարից մինչև 6 հազար տրանսգենդերներ: Բացի այդ՝ Պենտագոնին արգելվել է օգտագործել ռեսուրսները զինծառայողների սեռափոխության վիրահատություններ կատարելու համար:

Հուլիսի վերջին Թրամփը բարձրացրել էր այս հարցը: Նրա խոսքով՝ «այդ մարդկանց ծառայության ընդունելը» հանգեցնում է բժշկական մեծ ծախսերի և կարգուկանոնի խախտման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031