Boeing 737-ը կորցրել է աշխարհում ամենավաճառվող ինքնաթիռի կարգավիճակը՝ այն զիջելով իր մրցակցին՝ Airbus ընկերության A320-ին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ:
Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Շվեդիայում դատախազությունը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում էին բռնաբարության մեջ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում:
Լիբանանի բանկերը քաղաքական բողոքներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը, եւ օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչեւ 1000 դոլար փող հանելու սահմանափակումներ են մտցրել:
Ռուսաստանի կողմից խոստումները չկատարելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը եւ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը վերսկսելու սպառնալիքները, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրման, տարակուսանք են առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում:
ԱՄՆ-ը որոշում է ընդունել ավելացնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմության էանցել սեփական շահի նկատառումներով, այլ ոչ թե սկզբունքային դրդապատճառներով:
Բեյրութի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ արգելափակում են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ: Ակտիվիստները թույլ չեն տալիս անցնել պատգամավորների ավտոմեքենաներին եւ բաց են թողնում միայն ռազմական փոխադրամիջոցներն ու շտապ օգնության մեքենաները:
Միացյալ Նահանգների ղեկավարը չի գանգատվել կրծքի որեւէ ցավից, անցյալ հանգստյան օրերին բժշկական հետազոտությունը Մերիլենդի նահանգի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում եղել է պլանային:
Ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը մասնագիտական գործունեության մեջ նշանակալի ձեռքբերումների համար մրցանակ կստանա Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում, որը նոյեմբերի 20-ից մինչեւ 28-ը կանցկացվի Գոայում:
International SOS միջազգային կազմակերպության փորձագետները ստեղծել են հատուկ ինտերակտիվ քարտեզ, որը ճանապարհորդներին նախազգուշացնում է 2020 թվականին արտասահման ուղեւորությունների դեպքում հնարավոր ռիսկերի մասին: Դրա օգնությամբ, ինչպես գրում է Daily Mail թերթը, զբոսաշրջիկները կկարողանան իմանալ, թե ամենավտանգության տեսակետից ինչ դժվարություններ են իրենց դարանակալելու այս կամ այն երկիր այցելելիս:
«Մեզ համար զարմանալի չէ արդեն, որ այդպես են քվեարկում Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը: Բնականաբար, սա ունենում է իր բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ չի հաջողվում վստահելի հարաբերությունների հույս ունենալ: Արդեն այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում երկկողմ երկխոսությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև, երբ հարցը ՄԱԿ-ում քվեարկության մասին է, այն երկրները, որոնք համարվում են ՌԴ-ի սերտ գործընկերները, չեն աջակցում Ուկրաինային:
Մոսկվան Թեհրանին մատակարարում է ոչ հարձակողական զենք, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ:
Վենետիկի թանգարաններն ու դպրոցները, որոնք ավելի վաղ փակվել էին վերջին կես դարի ընթացքում քաղաքը պատուհասած ռեկորդային հեղեղման պատճառով, նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը:
Ոստիկանությունը շրջապատել է Հոնկոնգի համալսարանի շենքը՝ ներսում մեկուսացնելով շուրջ 500 ցուցարարների: Նրանց, ովքեր փորձում են հեռանալ շենքից, ձերբակալում են:
Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին Պեկինում: «Սինհուա» գործակալության այս առաջարկությունը պաշտպանել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները:
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը։ «Կայացած ընտրությունները չէին համապատասխանում դեմոկրատական ընտրությունների կարեւոր միջազգային չափորոշիչներին»,-հայտարարել է Սեդերֆելտը:
Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ Իրանի իշխանությունները բենզինի գների բարձրացման դեմ բողոքողների հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն կդրսեւորեն:
Ավստրիայի հարավում եւ արեւմուտքում վատ եղանակը հանգեցրել է ճանապարհային իրավիճակի վատթարացման, ներառյալ ավտոճանապարհների արգլափակումը եւ տրանսպորտի երթեւեկության սահմանափակումները:
Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է Ուկրաինային այն երեք նավերը հանձնելու մասին, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել էր 2018 թվականի նոյեմբերին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին եւ 19-ին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը դուրս է գրվել Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիայից (ՌԲԱ), ուր նրան նոյեմբերի 15-ին հոսպիտալացրել էին կարդիովասկուլյար խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի ազգային հեռուստատեսությունը:
ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 18-ին որոշում է հրապարակել Բելառուսի հետ այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին:
Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ:
Ավստրալիայի Քվինսլենդում հավկիթի մեծությամբ կարուտ է տեղացել եւ կոտրել ավտոմեքանաների, տների եւ ձեռնարկությունների ապակիները:
ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վերքեր է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նրանցից չորսը զոհվել են:
Ինքնաթիռը, որում գտնվում էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով: