Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեում առայժմ չեն մեկնաբանում երկրի արեւմուտքի ավտոճանապարհներից մեկում ավտոբուսի բռնկման պատճառները, ինչի հետեւանքով զոհվել են Ուզբեկստանի 52 քաղաքացիներ:
Փենյանը կարող է իր տնօրինության տակ ունենալ 10-ից մինչեւ 20 միջուկային մարտագլխիկ:
Հունվարի 16-ին ամերիկյան «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։
Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համոզված է, որ իր երկրի ճնշման ներքո Հյուսիսային Կորեան վաղ թե ուշ հարկադրված կլինի բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել է Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագծը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «կեղծարար զանգվածային լրատվամիջոցների» համար իր հանպատրաստից «մրցանակի» «հաղթողների» ցուցակը։
Ռուսաստանը ոչ մի կերպ չի օգնում հյուսիսկորեական խնդրի կարգավորմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է Սիրիայում Միացյալ Նահանգների հինգ գլխավոր նպատակները։
«Մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի»:
«Google-ի գաղափարական արձագանքը» վերնագրով ծավալուն փաստաթղթի հեղինակ Ջեյմս Դամորը երկուշաբթի օրը իր փաստաբանի հետ հրավիրել էր մամլո ասուլիս՝ կապված Google ընկերության դեմ իր ձեռնարկած իրավական քայլերի մասին:
2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված: «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։
Կրակովում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր կառավարության կազմում ստեղծել է «մենակ մարդկանց նախարարի» նոր պաշտոն, որում նշանակել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական փոխնախարար Թրեյսի Քրաուչին։
Twitter ընկերությունում մեկնաբանել են Project Veritas կազմակերպության հայտարարություններն այն մասին, թե ընկերության աշխատակիցները կարդում են օգտատերերի անձնական հաղորդագրությունները:
Ղազախստանի ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում Porsche Cayenne-ի ղեկին Աստանայում բախվել է երկրի նախագահ Նուսուլթան Նազարբաևի նստավայրի ցանկապատին:
Ռուսաստանում երկուշաբթի պաշտոնապես սկսվել է նախագահական պայքարը, որն ավարտվելու է մարտի 18-ի ընտրություններով: Երկրի Դուման նախապես որոշում էր ընդունել նախագահական ընտրությունները մարտի 18-ին տեղափոխելու վերաբերյալ, որը նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրն է:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել են ամուսիններ Դեյվիդ և Լուիս Թուրփինները, որոնց մեղադրում են իրենց 12 երեխաներին պատանդ պահելու ու տանը նրանց համար անմարդկային պայմաններ ստեղծելու մեջ:
«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ռոժե Տորենը, որը պաշտպանում է ինքնավարության անկախությունը, հունվարի 17-ին ընտրվել է տարածաշրջանային խորհրդարանի նախագահ:
Նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆոռնիայի նահանգ հիմնելու օգտին, քանի որ Կալիֆոռնիայի նահանգը, նրա կարծիքով, դարձել է «անկառավարելի»:
Հունաստանի եւ Մակեդոնիայի ներկայացուցիչները հունվարի 17-ին վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան պատճառով տարաձայնությունների կարգավորման շուրջը:
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի ստեղծող Հյու Ուիլսոնը:
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կցանկանար, որ Մեծ Բրիտանիան լինի Եվրամիության անդամ:
«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը կարգադրել է երկրի բոլոր մարզերում մանկավարժական ինստիտուտներ բացել մայրաքաղաքի ուսումնական հաստատության օրինակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել է 2018 թվականին համաշխարհային կազմակերպության գործունեության 12 գերակա ուղղությունները:
Հարավային Կորեայի մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել օդի աղտոտման բարձր մակարդակի պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ քաղաքականապես կոռեկտ է եղել, նա կոշտ արտահայտություններ է թույլ տալիս, բայց դրա համար էլ նրան գնահատում են ամերիկացիները
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի երկու օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկված ավիաչվերթների թիվը գերազանցել է հազարը: