«Երբ Փաշինյանը իմ գարաժին կանգնած՝ քաղաքապետ էր ուզում դառնալ, այդ պահից ասել եմ՝ այս մարդուց պետք է հեռու մնալ». Արմինե Ադիբեկյան

«Այդ մարդկանց համար բանակը արժեք չէ, բանակի տոնը առավել ևս արժեք չէ, դա ինչ-որ անհասկանալի փողատար կառույց է, որն ինչքան շուտ վերացվի, ավելի լավ՝ ավելի շատ ինքնաթիռներ կթռչեն Ստամբուլ, Սուքիասիանի նորաստեղծ ավիաընկերությունն էլ ավելի շատ փող կաշխատի, բանակն ի՞նչ է, որ: Դրանից էլ բխում է նրանց գռեհիկ և այլանդակ վարվելակերպը Եռաբլուրում, որ կանգնած 10-15 հոգով հռհռում են: Ցեխից դուրս եկած ոհմակը հիմա մարդ է դարձել, սպիտակ մեխակներով՝ գերեզմանատանը, սեպերը քշտած՝ հռհռում են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին, նա նշեց, որ ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո. «Այսինքն՝ ոչ թե 2018թ. Նիկոլ Փաշինյանը կանգնած սևուսպիտակի էր բաժանում և բոլորիս անվանում դուրսպրծուկներ, այլ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո է սկսել այդ բևեռացումը, որովհետև ընդդիմությունը սկսեց գործընթացներ ծավալել: Երկրորդ՝ այդ զեկույցում ասվում է, որ վիրավորանքի մասին օրենքը իշխանությունները ստեղծել են նրա համար, որ խուսափեն ատելության խոսքից, որը սկիզբ է առել այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին անվանեց դավաճան: Այսինքն՝ փռեմ ասֆալտին, հներ-նորեր, դուրսպրծուկներ, շնաբարո և այլն, այդ ամենը սիրո խոսք էր, հիմա, որ մենք կապիտուլյանտին անվանել ենք դավաճան, պարզվում է, որ մենք ատելության խոսք ենք տարածել, և կապիտուլյանտն ահավոր վիրավորանք է ապրում դրանից»:

Ինչ վերաբերում է զեկույցին դեմ քվեարկած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի նկատմամբ սոցցանցային գրոհին, նա հետևյալն ասաց.

«Ադրբեջանասեր, ադրբեջանապաշտ Փաշինյանի ձեռքից փող ուտող ֆեյքերը մեղադրում են Մամիջանյանին, որ նա ադրբեջանցիների հետ դեմ է քվեարկել ինչ-որ մի զեկույցի: Պարոնայք, ձեր աշխատավարձ տվողը, ձեր աստվածը, ձեր կյանքը, ձեր իմաստը մեր երկիրն է նվիրում թուրքին, դուք զեկույցի՞ց եք խոսում: Ինչի՞ մասին է խոսքը: Մարդը առավոտից երեկո նստած՝ մեզ պատմում է, թե Ադրբեջանն ինչ կշահի կոմունիկացիաների բացումից: Նիկոլ պաշտող ոհմակը Մամիջանյանին մեղադրում է, թե իբր նա ադրբեջանցիների հետ համատեղ հակահայկական ինտրիգ է հյուսել: Մի հատ ձեզ նայեք, ձեր առաջնորդին նայեք, հետո հայրենասիրությունից խոսեք»:

Արմինե Ադիբեկյանը հավելեց. «Երբ Նիկոլ Փաշինյանը 2017թ. իմ գարաժին կանգնած՝ քաղաքապետ էր ուզում դառնալ, այդ պահից ես ասել եմ, որ այս մարդուց պետք է հեռու մնալ, նա ի վիճակի չէ ոչինչ ստեղծել, նա քանդակիչ է: Ու այդ վայրկյանից իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Գուցե որոշակիորեն կոշտացել են իմ ձևակերպումները՝ ես սկսել եմ Փաշինյան ցիտել, գուցե ինչ-որ տեղ անցել եմ քաղաքավարության սահմանները, բայց իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել այն պահից, երբ նա դեռ ոչինչ էր՝ իմ գարաժի վրա կանգնած՝ գոռում էր, ուզում էր քաղաքապետ դառնալ, սա էր նրա նշաձողը»:

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է անկախության կորստի.

«Այս գործընթացը կանխելը պահանջում է մեծ ռեսուրս և աշխատանք, իսկ առաջինը Նիկոլ Փաշինյանի և նրա քայլող ոհմակի դատավարությունն է, առաջին հերթին նրանք պետք է դատվեն՝ որպես պետական դավաճաններ, որպես ազգակործան էլեմենտներ և որպես ադրբեջանաթուրքական տանդեմի լրտեսներ, մարդիկ, որոնք կործանեցին մեր պետությունը, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս