
Լոնդոնը ցանկանում է իմանալ Ուկրաինային վերաբերող Մոսկվայի ծրագրերը

Լոնդոնը ցանկանում է տեղեկանալ, թե Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի հետ կապված ինչ ծրագրեր ունի: Այս մասին հունվարի 31-ին Ուկրաինայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի անվտանգության նիստում ցանկանում է քննարկել Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ «սպառնալից վարքագծի» և ռուսական ռազմական ուժերի ներկայությունը սահմանին:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսին էլ իր հերթին այդ գաղափարը համարել է ԱՄՆ-ի «սեփական անհիմն մեղադրանքները և կանխատեսումները» քննարկելու մտադրություն: