ԱՄՆ-ի Օհայոյի բնակիչ Ֆիլիպ Դուրաչինսկին 13 տարի վարակված համակարգիչների միջոցով հետեւել է հազարավոր մարդկանց, ինչպես նաեւ օգտվել է լրտեսման ծրագրից:
«ԵԱՀԿ-ում Իտալիան առաջնորդվելու է ԵՄ առաջնահերթություններով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններին:
Աշխարհի ցամաքային հատվածի մոտ մեկ քառորդի վրա կլիման նշանակալիորեն ավելի չորային կլինի եկող մի քանի տասնամյակների ընթացքում։
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ռամուշ Հարադինայը եւ նրա կինը՝ Անիտան, Ալբանիայի քաղաքացիների անձնագրեր են ստացել:
Բաքվի շրջանային դատարանում հունվարի 12-ին տեղի է ունեցել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլըի դատավարությունը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվում են եւ հերթական անգամ՝ Սիրիայի շուրջ հակասությունների հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարությունը մշակել է բանակն ավելի քան 14 հազար մարդով կրճատելու պլաններ:
Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը խոստովանել է առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին, բայց, այդուամենայնիվ, հույս ունի շարունակել ելույթները: Այդ մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:
Չեխիայում հունվարի 12-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին) սկսվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։
Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալին մեղադրել են նկարահանման հարթակի իր գործընկերոջը բռնաբարելու մեջ:
Աֆրիկյան միությունում անհանգստություն են հայտնել Հաիթիից եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած կտրուկ հայտարարությունների կապակցությամբ:
ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը հակամարտության սաստկացում է արձանագրել Դոնբասում:
Բելգիա փախած Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ստեղծվել է Իսպանիայի ինքնավար հանրակցության «հանրապետության կառավարության» կայքը:
Թունիսում ոստիկանությունը բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում, որոնք շարունակվում են շաբաթվա սկզբից, ձերբակալել է շուրջ 780 մարդու:
ՌԴ-ի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին, որը, ինչպես սպասվում է, անցկացվելու է Սոչիում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 11-ին քվեարկել է այլ պետությունների՝ ահաբեկչության մեջ կասկածվող բնակիչների հեռախոսազրույցների գաղտնալսում եւ էլեկտրոնային նամակագրության որսում իրականացնող ծրագրի գործողության ժամկետը վեց տարով երկարաձգելու օգտին։
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը հունվարի 12-ին հայտարարել է, որ հավանություն է տալիս Լոնդոն այցից հրաժարվելու Թրամփի որոշմանը, որտեղ նա պետք է մասնակցեր ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությանը:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հունվարի 10-ին մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:
Հաիթիի կառավարությունը «խստիվ դատապարտում է» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները հաիթցի միգրանտների վերաբերյալ եւ պաշտոնական բացատրություն է պահանջում ամերիկյան կողմից:
ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) դաշինքը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ նախնական փոխհամաձայնության է հասել կառավարող կոալիցիա ձեւավորելու շուրջ:
Լիբանանի տարածքում շիաների «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական ուժի օգտագործման Իսրայելի ցանկացած փորձ նպատակին չի հասնի եւ կլինի հակարդյունավետ քայլ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարայի օկրուգի իշխանությունները հունվարի 11-ի երեկոյան պարտադիր տարահանում են հայտարարել Մոնթեսիթո քաղաքի բնակիչների համար՝ տեղատարափ անձրեւների հարուցած սելավային հոսքերի եւ հեղեղումների պատճառով:
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը հունվարի 12-ին երկրաշուրջ ուղեծիր է դուրս բերել 31 արբանյակ։
ԿԺԴՀ-ն դժվարություններ չի կրի նույնիսկ եթե «թշնամիները պատժամիջոցներ սահմանեն տասը եւ հարյուր տարով»:
Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը եւ դրա աշխատատեղերը գերակայություն են Եվրամիության հետ Brexit-ի շուրջը բանակցություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից»:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկում է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաշտ է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ եւ չի սպասում, որ նա շուտով կթողնի իր պաշտոնը: