Թալիբները հերքել են նախկին իշխանությունների հարյուր աշխատակիցների սպանության մասին հայտարարությունները
«Թալիբան» շարժումը հերքում է ՄԱԿ-ի զեկույցի այն հայտարարությունները, որ շարժման անդամները եւ նրա հետ կապված անձինք սպանել են Աֆղանստանի ավելի քան հարյուր նախկին պաշտոնյաների ու անվտանգության ուժերի աշխատակիցների, ինչպես նաեւ նախկին իշխանությունների հետ կապված մարդկանց: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարարությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ Անվտանգության խորհրդի զեկույցում, որն ավելի վաղ հայտնվել է ՌԻԱ Նովոստիի տնօրինության ներքո, ասվում է, որ թալիբները եւ շարժման հետ կապված մարդիկ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերումից եւ համաներում հայտարարելուց հետո սպանել են աֆղանցի տասնյակ նախկին պաշտոնյաների ու անվտանգության ուժերի աշխատակիցների եւ մարդկանց, որոնք աշխատել են միջազգային զորակազմերի հետ: Նաեւ հաղորդվել է առեւանգումների եւ այդ անձանց նկատմամբ այլ խախտումների մասին: «Ներքին գործերի նախարարությունը հերքում է նման հաղորդագրությունները:
Իսլամական Էմիրությունը (թալիբների քաղաքական համակարգի ինքնանունը) համաներման պահից ի վեր ոչ ոքի չի սպանել»,-հայտարարել են գերատեսչությունում: Թալիբները նաեւ հայտարարության մեջ ՄԱԿ-ին հայտարարել են՝ «չհենվել Աֆղանստանի իրադրության վերաբերյալ առանձին կանխակալ շրջանակների տեղեկատվության վրա»: 2021 թվականի օգոստոսին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա:
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: