Բաժիններ՝

Պուտինը ՉԺՀ-ում բանակցություններ կանցկացնի միայն Սի Ծինպինի հետ COVID-ի հետ կապված իրադրության պատճառով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի ընթացքում, բացի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումից, այլ երկկողմ շփումներ չեն պլանավորվում կորոնավիրուսային սահմանափակումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շատ խիստ են քովիդային սահմանափակումները: Ընդ որում, դրանք կապված են նույնիսկ (Օլիմպիադայի) բացման արարողությանը հյուրերի տեղաշարժերի հետ: Ուստի խիստ դժվարին կլինի հանդիպել միմյանց»,-հունվարի 31-ին Պեսկովն ասել է լրագրողներին:

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե Պուտինը հնարավորություն կունենա արդյոք Պեկինում Օլիմպիական խաղերի արարողության բացմանը հանդիպել նաեւ այնտեղ գտնվող Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: «Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ոչ մի երկկողմ հանդիպում այժմ (Պուտինի) պլաններում չկա»,-հայտարարել է Պեսկովը: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ մտադիր է 2022 թվականի փետրվարին այցելել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը եւ բանակցություններ անցկացնել Սի Ծինպինի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31