Բաժիններ՝

Ռուսաստանը շահագրգռված է Հնդկաստանի և ՀԱՊԿ-ի միջև կապերի ամրապնդմամբ. Նյու Դելիում ՌԴ դեսպան

Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Հնդկաստանն ամրապնդի կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, շփումներն արդեն հաստատվել են: Այդ մասին հայտարարել է Նյու Դելիում ՌԴ-ի նոր դեսպան Դենիս Ալիպովը: «Մենք շահագրգռված կլինեինք, եթե Հնդկաստանն իր կապերը խորացներ ՀԱՊԿ-ի հետ: Կազմակերպության հետ Հնդկաստանի շփումներն արդեն հաստատվել են:

Բայց մենք կողջունեինք կազմակերպության հետ հանրապետության ավելի ակտիվ ու սերտ փոխգործակցությունը»,-դեսպանը հայտարարել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Ալիպովի խոսքով՝ Հնդկաստանը պատմականորեն սերտ կապեր է հաստատել Կենտրոնական Ասիայի հետ, ակտիվ քաղաքական երկխոսություն է վարում եւ զարգացնում առեւտրական կապերը տարածաշրջանի բոլոր հանրապետությունների հետ:

«Հնդկաստանն հետաքրքրություն է դրսեւորում կոոպերացիայի խորացման նկատմամբ այս տարածքի տարբեր ոլորտներում նաեւ Ռուսաստանի հետ: Այս տերիտորիայում ակտիվորեն գործում է ՇՀԿ-ն (Շանհայի համագործակցության կազմակերպությունը), որի անդամ են հանդիսանում ե՛ւ կենտրոնասիական հանրապեիությունները, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հնդկաստանը: Ես կարծում եմ՝ սա առավել հաջող ու ճիշտ հարթակն է մեր համագործակցությունը խորացնելու համար: Բացի այդ, այս տարածաշրջանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է»,-ընդգծել է դեսպանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս