
Մեծ Բրիտանիայի վարչապետը Ճապոնիա այցը չեղարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով չեղարկել է փետրվարի կեսերին պլանավորված այցը Ճապոնիա: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը վկայակոչելով բազմաթիվ կառավարական աղբյուրների:
Նրանք գործակալությանը տեղեկացրել են, որ բրիտանական կողմը հանդես է եկել այցը չեղարկելու նախաձեռնությամբ՝ դա պատճառաբանելով «Ուկրաինայի շուրջ լարվածության սրմամբ»: Ավելի վաղ ճապոնական եւ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ջոնսոնը հաջորդ շաբաթ իր առաջին այցը կարող է կատարել Ճապոնիա կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո: Միեւնույն ժամանակ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հունվարի 31-ին անցկացված ճեպազրույցում հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Ջոնսոնը պլանավորել է այցելել Ճապոնիա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: