
Աֆրիկյան միությունը դադարեցրել է Բուրկինա Ֆասոյի անդամակցությունը զինվորական հեղաշրջումից հետո. AFP

Աֆրիկյան միությունը (ԱՄ) հունվարի 31-ին հայտարարել է ԱՄ-ում Բուրկինա Ֆասոյի անդամացության դադարեցման մասին, որտեղ հունվարի 24-ին զինվորական հեղաշրջում է կատարվել: Այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության Խաղաղության եւ անվտանգության խորհրդի հայտարարությունը:
«Խորհուրդը որոշեց (…) ԱՄ-ում դադարեցնել Բուրկինա Ֆասոյի անդամակցությունը գործունեության բոլոր տեսակներում մինչեւ երկրում սահմանադրական կարգի իրական վերականգնումը»,- մեջբերում է հայտարարությունից AFP-ն: Ավելի վաղ Բուրկինա Ֆասոյում խռովության դատապարտմամբ հանդես է եկել Արեւմտյան Աֆրիկայի երկրների խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունը՝ ԷԿՕՎԱՍ-ը:
Զինվորականները Բուկինա Ֆասոյում իշխնանություը զավթել են հունվարի 24-ին եւ հեռացրել նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեին: Նրանք ռադիոյով հայտարարել են, որ ամբողջ իշխանությունն անցել է «Հանուն պահապնության եւ վերականգնման հայրենասիրական շարժման» ձեռքը, որը գլխավորում է փոխգնդապետ Պոլ Անրի Սանդաոգո Դամիբան:
Նրանք նաեւ հայտարարել են, որ Կաբորեի նախագահությունը, որը պաշտոնն զբաղեցրել է 2015 թվականին, ավարտվել է: Զնվորականները նաեւ հայտարարել են սահմանադրության գործողության դադարեցման, կառավարության եւ խորհրդարանի արձակման, երկրի ցամաքային եւ օդային սահմանների փակման մասին: Երկրի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ, որը գործում է 21:00-ից մինչեւ 05:00-ն, հաղորդել ՏԱՍՍ-ը: