
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն վարակվել է կորոնավիրուսով

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, սակայն իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել մեկուսացված:
«Այս առավոտ COVID-19-ի թեստի դրական պատասխան եմ ստացել: Ես ինձ լավ եմ զգում և այս շաբաթ աշխատելու եմ մեկուսացված՝ պահպանելով հանրային առողջապահական բոլոր կանոնները»։ Այս մասին վարչապետը հայտնել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում՝ հետևորդներին հորդորելով պատվաստվել կորոնավիրուսի դեմ: