Հուսիները հայտարարել են հրթիռներով և անօդաչուներով ԱՄԷ-ի տարածքի վրա հերթական գրոհի մասին
Եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժումը կրկին բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով գրոհել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է Almasirah հեռուստաալիքը, հունվարի 31-ին հայտնել է խռովարարների զինված ուժերի պաշտնական ներկայացուցիչ գեներալ Յահյա Սարիան:
«Մեր զինված ուժերն Աբու Դաբիի Էմիրության կարեւոր թիրախներին հարվածներ են հասցրել մի քանի «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռներով եւ Դուբայի Էմիության այլ թիրախների «Սամադ-3» դրոնների միջոցով՝ «Եմենի փոթորինկ – 3» գործողության շրջանակներում»,- ասել է նա: Սարիան հերթական անգամ նախազգուշացրել Է Էմիրությունների բնակիչներին, երկրում բնակվող օտարերկրացիներին եւ ընկերությոններին, որ նրանք «հեռու մնան կենսականորեն կարեւոր օբյեկտներից»՝ սպառնալով մոտ ժամանակներս դրանց վրա նոր հարձակումներով:
Անցյալ գիշեր ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հուսիների բալիստիկ հրթիռի կալանման եւ ոչնչացման մասին: Նշվել է, որ դրա բեկորներն ընկել են բնակավայրերի սահմաններից դուրս՝ առանց վնաս պատճառելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: