Բաժիններ՝

Ֆրանսիայում հնարավոր են համարել Մակրոնի և Պուտինի անձնական հանդիպումը

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը չի բացառել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ-ում անձնական հանդիպման հնարավորությունը, բայց նշել է, որ այդ մասին որոշում դեռ չի ընդունվել:

«Չեմ բացառում: Բայց դա առայժմ չի լուծվել»,- France Info ռադիոկայանի եթերում ասել է Ատալը՝ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում կլինի արդյոք Մակրոնի եւ Պուտինի անձնական հանդիպում եւ Ֆրանսիայի ղեկավարը կուղեւորվի արդյոք ՌԴ: Հունվարի 31-ին տեղի է ունեցել Մակրոնի եւ Պուտինի նոր հեռախոսազրույցը:

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպման անցկացման հնարավորության օպերատիվ մշակման շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28