ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանությունը չճանաչելու համար, ինչը կարող էր վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին:
ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով:
Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի Հնդկաստան կատարած այցին, որի ժամանակ վերջինիս պատվիրակության կազմում ընդգրկված են եղել հարյուրից ավելի ընկերություններ, այդ թվում Իսրայելի` մեծությամբ հինգերորդ խոշոր ռազմաարդյունաբերական և անօդաչու սարքեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը համարվող Aueronautics ընկերության ներկայացուցիչները:
Ամերիկացի ձկնորսները հասցրել են ջուրը նետվել նավակի հետ իրենց նավի բախվելուց մեկ վայրկյան առաջ:
Գերմանացի բլոգերների “The Real Life Guys” թիմը ցուցադրել է իր գյուտը՝ «մարդկային դրոն», որն իրենից ներկայացնում է թռչող հարթակ՝ «քողարկված» տաշտի տեսքով:
Addo Elephant Հարավաֆրիկյան բնայգում փղիկն ընկել է ցեխափոսը: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ընթացել նրան փրկելու գործողությունը:
Վլադիվոստոկում բացվել է արտ-օբյեկտ՝ նվիրված խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի ստեղծագործությունների հերոս՝ հետախույզ Օտտո ֆոն Շտիռլիցին:
«Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի և համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում»:
Դրոնն օգնել է փրկելու երկու ավստրալացիների, որոնց հոսանքը քշել-տարել էր բաց ծով, հաղորդվում է Surf Life Saving կազմակերպության կայքում:
Մոնտե-Կառլոյում արդեն 42-րդ անգամ անցկացվում է Միջազգային կրկեսային փառատոնը:
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից չի խոչընդոտում Հայաստանին՝ վավերացնել համաձայնագիրը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքական վերլուծաբան Լոռ Դելքուրը»:
Անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի հիմնական գրավականները մի կողմից երկրի տնտեսական կայուն աճն է, մյուս կողմից՝ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայումը և տարածքային ամբողջականության պահպանությունը։
Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Դեսմոնդ Սվեյնը քնել է ուղիղ եթերով հեռարձակվող քննարկումների ժամանակ:
Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին տարվա գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 39 տոկոսը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունվարի 19-ին հայտնել է, որ հղի է, եւ որ իր առաջնեկը լույս աշխարհ է գալու հունիսին։
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) հունվարի 19-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է վարչապետ, Դժգոհ քաղաքացիների ակցիա քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջեւ, հավաստել է, որ ընդհանուր զինապարտություն վերաբերյալ իր նախընտրական ծրագրի կետը կատարվելու է «իր հերթին»։
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը փախել է Բելգիա, պնդում է, թե նոր տեխնոլոգիաների միջոցով կարելի է տարածաշրջանը կառավարել Բրյուսելից:
ԿԺԴՀ-ի գերագույն ղեկավար Կիմ Չեն Ընը հանդես է եկել կորեացիների՝ որպես ազգի բոլոր խնդիրները բացառապես Կորեական թերակղզու հյուսիսային եւ հարավային մասերի բնակիչների համատեղ ջանքերով լուծելու օգտին՝ առանց միջնորդության եւ արտաքին որեւէ ուժի միջամտության:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում նշել են, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամերի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
Հանրապետական 20 կոնգրեսականներից բաղկացած խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել Իրանի դեմ պատժամիջոցների վերասահմանման պայմանների մասին, որոնք ավելի վաղ չեղարկվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում:
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հունվարի 18-ին Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի միջեւ կամուրջ կառուցելու օգտին, քանի որ Լա Մանշի տակ մեկ երկաթուղային թունելն ի վիճակի չէ բավարարելու սահմանով մարդկանց եւ ապրանքների փոխադրման՝ երկու երկրների կարիքները։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 33 անդամներից բաղկացած խումբը հունվարի 18-ին նամակ է ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերականգնել շփումները Միացյալ Նահանգների ու ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ՝ նպատակ ունենալով խուսափել հնարավոր թերըմբռնումներից ու սխալներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սելիգերում մասնակցել է մկրտության լողանալուն եւ սուզվել սառցանքը:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երկու տարվա ընթացքում կստեղծեն համատեղ էքսպեդիցիոն կորպուս 10 հազար զինառայող թվակազմով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: