ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին հանդիպում է անցկացրել։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումն անցկացնելու հարցով նախապես դիմել էր ԱՄՆ-ն։

Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է արտահայտվել նիստի անցկացման հարցում: Կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ է եղել երկու երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, 3 երկիր ձեռնպահ է մնացել: Հանդիպման անցկացման համար անհրաժեշտ էր 9 կողմ ձայն։ Ինչպես հայտարարել է խորհրդի նախագահ, Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը, նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Բելառուսի, Լիտվայի և Լեհաստանի ներկայացուցիչները:

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունը անվանել է անհիմն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31